Category: <span>Նիստեր</span>

EPSU երիտասարդական ցանցի տարեկան հանդիպումը Տիրանայում

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտվեց Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) երիտասարդական ցանցի տարեկան հանդիպումը: Հայաստանից հանդիպմանը ներկա էին երիտասարդական ցանցի անդամներ՝ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության ներկայացուցիչներ Արսեն Իգիթյանը և Մարինե Ստեփանյանը:

EPSU գործադիր կոմիտեի նիստն ամփոփում է անելիքները և պատրաստվում Համագումարին

Մայիսի 4-6-ը Բրյուսելում, Արհմիությունների միջազգային տանը հրավիրվեց Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության Գործադիր կոմիտեի 68-րդ նիստը, որին մասնկացեցին գործադիր կոմիտեի անդամներ՝ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը և Առողջապահության աշխատողների արհմիություն նախագահ Գայանե Արմաղանովան։

Արհմիության աշխատանքն ամփոփվեց Խորհրդի թիվ 3 տարեկան նիստին – մարտի 26, 2022

Նիստին ներկայացվեց 2021թ․ ընթացքում ճյուղային արհմիության նախագահի և աշխատակազմի կողմից կատարված աշխատանքը, բյուջեի կատարողականը, ամփոփվեցին անդամ կազմակերպությունների կողմից հաղոդված վիճակագրական ցուցանիշները, քննարկվեցին ապագայի անելիքները։

Տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը

2021թ․ հուլիսի 2-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի նախագահությամբ կայացավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի առաջին նիստը։

Դիլիջանի տարածքային միության համաժողովին տեղի ունեցան նոր նախագահի ընտրություններ

Մայիսի 27-ին Պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը մասնակցեց Դիլիջանի տարածքային արհմիության համաժողովին։ Քննարկվում էր Դիլիջանի տարածքային միության նախագահ Ժենյա Թամրազյանի խնդրանքով իր լիազորությունների դադարեցման հարցը։

Նախագահության նիստ N11, մայիս 2021

Մայիսի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արմիության նախագահության թիվ 11 նիստը, որի ընթացքում տեղի ունեցան քննարկումներ մի շարք ընթացիկ հարցերի շուրջ։

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի արհմիության ներկայացուցիչները մասնակցեցին ՄԱԿ-ի Կանանց իրավիճակի Հանձնաժողովի 65-րդ նստաշրջանին (CSW65)

2021թ․ մարտի 15-ից 26-ը Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի արհմիության ներկայացուցիչներ Անահիտ Ասատրյանը և Արսեն Իգիթյանը, Հանրային ծառայությունների ինտերնացիոնալի (Public Service International – PSI) պատվիրակության կազմում հեռավար կերպով մասնակցեցին ՄԱԿ-ի Կանանց իրավիճակի Հանձնաժողովի 65-րդ նստաշրջանի (CSW65) մի շարք միջոցառումներին։ Նստաշրջանի այս տարվա թեման է՝ «Կանանց լիարժեք և արդյունավետ մասնակցությունը հանրային կյանքում որոշումների ընդունմանը, ինչպես նաև գենդերային հավասարության ու բոլոր կանանց և աղջիկների առաջխաղացման նպատակով բռնության վերացումը»: