Category: <span>Նամակներ</span>

Արհմիությունը ներկայացրել է առաջարկություններ Աշխատանքային օրենսգրքի “սանիտարական”փոփոխությունների վերաբերյալ

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իր առաջարկությունները ներկայացրեց նախարարությանը, դրանք նաև հրապարակել ենք e-draft համակարգում։

Կառավարությունը գրեթե միջոցներ չի ձեռնարկել հանրության պատվաստման գործընթացը խթանելու համար։

Հայաստանը 200 պետություններից գտնվում է 167-րդ հորիզոնականում։ Առողջապահության նախարարության կողմից ստացված պատասխանից կարելի է եզրակացնել, որ պատվաստման խթանման միջոցառումներ չեն իրականացվել։

Կոչ ենք անում աշխատողների PCR թեստավորման գործընթացը կազմակերպել oրենքի սահմաններում

Մի քանի օր է, ինչ պաշտոնատար անձինք հայտարարում են, որ հոկտեմբեր ամսից չպատվաստված աշխատողներին պարտադրվելու է 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնել։
Կառավարության մտադրությունը՝ ավելացնել պատվաստման տեմպերը տարբեր խթանող միջոցառումներ նախատեսելով՝ ողջունելի է։ Սակայն գտնում ենք, որ աշխատողներին իրենց հաշվին ամիսը երկու անգամ թեստ հանձնել պարտավորեցնելն անօրինական է։ 

Կառավարությանն առաջարկվեց վճարովի արձակուրդ տրամադրել պատվաստվող աշխատողներին (թարմացված)

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը Կառավարությանն առաջարկում է պատվաստվող աշխատողներին տրամադրել 2-օրյա վճարովի արձակուրդ։

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը շնորհավորել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։

Եվրամիությունը հետևողական է լինելու ՀՀ-ում սոցիալական երկխոսության և աշխատանքային իրավունքների կատարմանը

Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) գլխավոր քարտուղար Յան Վիլլեմ Ղուդրիաանը գրություն է հղել ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերի բարձրագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելին։

Միասնական սոցիալական ծառայության կազմավորման վերաբերյալ

Համաձայն ««Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի՝ 2021թ․ ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գործում է Միասնական սոցիալական ծառայությունը, որին բացի սոցիալական ապահավորության ծառայության լիազորություններից վերապահվել է նաև զբաղվածության պետական գործակալության, բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի և սոցիալական աջակցության տարածքային կենտրոնների լիազորությունները։

Կառավարությունն օգնում է «ՎՏԲ»-ին հավելյալ շահույթ ստանալ թոշակառուների հաշվին (թարմացված)

Մարտի 26-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատասխան գրությամբ հայտնել է, որ ՎՏԲ բանկի կողմից կատարվող գործողությունները դուրս են նախարարության լիազորությունների շրջանակներից և խորհուրդ է տվել դիմել ՎՏԲ բանկ։

Կառավարությունը հերթական անգամ անտեսում է սոցիալական գործընկերներին, մեծարում ներդրումները՝ միաժամանակ վիրավորելով աշխատողների մեծ մասին

Գրության մեջ առաջարկել էինք նախաձեռնել քննարկումներ սոցիալական գործընկերների հետ՝ վերամշակելու համար ընդունված օրենքը, մասնավորապես առաջարկել էինք նաև զինծառայողների ապահովագրության համար պահանջվող ծախսերը հոգալու նպատակով վերանայել սոցիալապես անարդար հարկային քաղաքականությունը, իսկ պետական եկամուտները «հիմնադրամների դաշտից» տեղափոխել «պետական դաշտ»։