Category: <span>Միջազգային գործընկերություն</span>

Տարածաշրջանային հարցերը քննարկվեցին EPSU նիստին

Ապրիլի 3-ից 4-ը տեղի ունեցավ Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) հյուսիս-արևելյան Եվրոպայի տարածաշրջանային նիստը, որին մասնակցում էին հանրային ոլորտի արհմիություններ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից և Լեհաստանից։ EPSU տարածաշրջանային նիստին Հայաստանից նիստին մասնակցում էին Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը և Հայաստանի առողջապահության աշխատողների արհմիության նախագահ Շուշան Պետրոսյանը։

Սոցիալական գործընկերների դերը աշխատանքում երրորդ կողմի բռնությունը կանխարգելու գործընթացում

Նոյեմբերի 25-ին Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) հրավերով Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության կազմակերպական աշխատանքների և արտաքին կապերի մասնագետ Արսեն Իգիթյանը մասնակցեց “Սոցիալական գործընկերների դերը աշխատանքում երրորդ կողմի բռնությունը կանխարգելելու գործընթացում” համաժողովին, որը տեղի ունեցավ Իսպանիայի Աշխատանքի անվտանգության և առողջության ինստիտուտում։

EPSU Գործադիր կոմիտեի 69-րդ նիստը

Հոկտեմբերի 25-ին և 26-ին Բրյուսել քաղաքում, Արհմիությունների միջազգային տանը (ITUH) տեղի ունեցավ Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) գործադիր կոմիտեի 69-րդ նիստը, որին ներկա էր նաև Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը՝ որպես EPSU գործադիր կոմիտեի անդամ։

Առողջապահության և խնամքի համա-Եվրոպական համաժողովին

2022 թ. հոկտեմբերի 24-ին Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիությունը (EPSU) կազմակերպել էր Առողջապահության և սոցիալական խնամքի համաեվրոպական գիտաժողովը, որին հրավիրաված էր մասնակցելու նաև Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը:

Արհմիությունների իրավունքները Հայաստանում անկում են գրանցել․ Global Rights Index 2022 զեկույց

Հայաստանում վատթարացել են արհմիությունների իրավունքները նախորդ տարվա համեմատ․ սրա մասին է վկայում Միջազգային արհմիությունների կոնֆեդերացիայի կողմից այսօր հրապարակված “Global Rights Index 2022” զեկույցը։

EPSU երիտասարդական ցանցի տարեկան հանդիպումը Տիրանայում

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտվեց Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) երիտասարդական ցանցի տարեկան հանդիպումը: Հայաստանից հանդիպմանը ներկա էին երիտասարդական ցանցի անդամներ՝ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության ներկայացուցիչներ Արսեն Իգիթյանը և Մարինե Ստեփանյանը:

EPSU գործադիր կոմիտեի նիստն ամփոփում է անելիքները և պատրաստվում Համագումարին

Մայիսի 4-6-ը Բրյուսելում, Արհմիությունների միջազգային տանը հրավիրվեց Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության Գործադիր կոմիտեի 68-րդ նիստը, որին մասնկացեցին գործադիր կոմիտեի անդամներ՝ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը և Առողջապահության աշխատողների արհմիություն նախագահ Գայանե Արմաղանովան։

EPSU տարածաշրջանային հանդիպում․ զորակցություն Ուկրաինայի աշխատողներին

2022թ․ մարտի 11-ին տեղի ունեցավ Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) հյուսիարևելյան տարածաշրջանային հերթական հանդիպումը, որին մասնակցում էին Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվում էր Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակումը և դրա հետևանքները։

Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիությունները հանդիպեցին քննարկելու իրենց երկրներում արհմիությունների իրավունքները

Հանդիպման նպատակն էր հանրային ծառայություններում արհմիությունների իրավունքների պաշտպանությունն ու ընդլայնումը, մասնավորապես խոսքը գնում է կազմակերպվելու, բանակցելու և կոլեկտիվ գործողություններ իրականացնելու ֆունդամենտալ իրավունքի մասին։

Զարգացնելով արհմիությունները

Օրգանայզինգի ուղեցույց արհմիության ակտիվի համար՝ այժմ հայերեն: Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) նախաձեռնությամբ տպագրվել է օրգանայզինգի ուղեցույց արհմիութենականների համար։ EPSU-ի աջակցությամբ և Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության ջանքերով այն թարգմանվել է հայերեն։