Category: <span>Լուսանկարներ</span>

Ամփոփվեց Հունիսի 23-ի ֆոտոարշավը

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը, գործընկեր Եվրոպակաքն արհմիությունների հետ ավարտեղ Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) կողմից նախաձեռնված ֆոտորշավը՝ նվիրված Հանրային ծառայողի օրվան։

Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) 10-րդ համագումարը

2019 թվականի հունիսի 4-ից 7-ը Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում՝ Դուբլինի թագավորական ընկերությունում (RDS) տեղի ունեցավ Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության 10-րդ համագումարը, …

Պետհիմնարկների ԱՄՖ խորհրդի նիստին

Մայիսի 28-ին Դուշանբեում կայացավ Պետական հիմնարկների և հանրային ծառայությունների աշխատողների արհմիությունների միջազգային ֆեդերացիայի խորհրդի նիստը։ Քննարկվել  են անդամ կազմակերպություններում առաջացող …

ՍԵՄԻՆԱՐԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ Է

ՀԱՄԿ-ի ուսումնահետազոտական կենտրոնը Պանեվրոպական տարածաշրջանային խորհրդի աջակցությամբ ապրիլի 27-28 Ծաղկաձորում կազմակերպել էր սեմինար՝ «Կազմակերպչական գործառույթները արհմիութենական կազմակերպություններում» թեմայով: Մասնակիցները ՀԱՄԿ-ի …

Սոցիալական երկխոսությունը՝ արհմիության ղեկավարների քննարկման թեմա

Ընթացիկ տարվա սեպտեմբերի 3-5-ը ճյուղայինի շուրջ երեք տասնյակ արհմիության ղեկավարներ Ծաղկաձորում քննարկեցին սոցիալական երկխոսությունը տարբեր մակարդակներում: Ճյուղային արհմիության նախագահ Ա. Ասատրյանը ներկաներին իրազեկեց հանրապետությունում սոցիալական գործընկերության երաշխիք հանդիսացող հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կնքման մասին` վավերացված ՀՀ կառավարության, ՀԱՄԿ-ի և Հայաստանի գործատուների հանրապետական միության ղեկավարների կողմից: Պայմանագրով սահմանված կարգով ձևավորվել է եռակողմ հանձնաժողով` պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով: Նշենք, որ հանձնաժողովի անդամ է նաև ՀՀ պետհիմնարկների արհմիության նախագահ Ա.Ասատրյանը:

Սեմինարի ընթացքում քննարկվեցին սոցիալական երկխոսության տարբեր մակարդակները, խնդիրները. ՃՀՄ նախագահը ներկայացրեց նաև միջազգային փորձը` առաջարկելով սոցիալական գործընկերության շրջանակներում այն կիրառել նաև տեղի արհմիություններում:

Երկօրյա սեմինարի ընթացքում ծավալվեցին տարաբնույթ արհմիութենական խորհրդակցություններ: ՃՀՄ նախագահը նկատեց, որ չնայած բազմաթիվ զգուշացումներին, անդամ կազմակերպություններում մշտապես խնդիրներ են առաջանում ֆինանսական տվյալների ներկայացման, դրամարկղային գրքի վարման, փաստաթղթային ձևակերպումների և այլնի հետ:

Երկօրյա սեմինարի ընթացքում գումարվեց նաև նախագահության ընդլայնված նիստ: Քննարկվեցին Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրվա հետ կապված միջոցառումների տարբերակներ: Որոշեցին հոկտեմբերի 7-ին անդամ կազմակերպությունների արհմիության անդամների մասնակցությամբ անցկացնել խաղաղ երթ: Քննարկվեցին անդամ կազմակերպություններից ստացված առաջին կիսամյակի ֆինանսական տվյալները: Նախագահությունը որոշեց նաև արհմիութենական ակտիվ աշխատանքի համար ՃՀՄ պատվոգրով պարգևատրել արհմիության երկու ղեկավարների Գավառի տարածքից:

ՃՀՄ նախագահության նիստ, թիվ 12

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական արհմիության նախագահությունը հոկտեմբերի 16-ին անցկացրեց ընթացիկ տարվա 6-րդ նիստը: …

Ճյուղային արհմիության շախմատի առաջնություն

Շախմատի առաջնությունը, որը կազմակերպել էր Հայաստանի պետհիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական արհմիությունը 2013 թ. դեկտեմբերի …