Category: <span>Աշխատանքի պաշտպանություն</span>

Առողջության համապարփակ ապահովագրություն և կադրային քաղաքականություն․ քննարկում Երևանի ավագանու նիստին

Երևանի ավագանու մայիսի 23-ի նիստին տեղի ունեցավ քննարկում կառավարության կողմից շրջանառվող Առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքի նախագծի, ինչպես նաև Երևան քաղաքի կադրային քաղաքականության վերաբերյալ։

Արհմիության առաջարկները Աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ

Խորհրդարանական լսումներին մասնակցելուց հետո, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը ՀՀ ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովին կրկին ներկայացրեց իր առաջարկների փաթեթը՝ կապված Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագծի ներկայիս խմբագրության հետ։

Արհմիության առաջարկը վարժական հավաքների ընթացքում վարձատրության մասին օրենսդրական փոփոխության վերաբերյալ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մարտի սկզբին շրջանառվել է Աշխատանքային օրենսգրքում փոփոխության նախագիծ, որով առաջարկվում էր սահմանել, որ “վարժական հավաքներին 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետով աշխատողին ներգրավելիս աշխատողի աշխատավարձը պահպանվում է աշխատողի և գործատուի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված դեպքերում, սակայն ոչ պակաս, քան վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար հաշվարկված աշխատողի միջին օրական աշխատավարձի 50 տոկոսի չափով”։

Խորհրդարանական լսումներ Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ

Փետրվարի 24-ին Ազգային Ժողովում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ՝ Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների օրենսդրական նախագծի վերաբերյալ, որին մասնակցում էին նաև Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը և կազմակերպական աշխատանքների ու արտաքին կապերի մասնագետ Արսեն Իգիթյանը։

Քաղաքապետից ստացվել է արհմիությունների գրության պատասխանը

Ինչպես հիշում եք, անցած տարվա նոյեմբերին Երևանի քաղաքապետարանի և մի շարք վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատողների արհմիությունների ղեկավարները համատեղ նամակով դիմել էին Երևանի քաղաքապետին և Ավագանու խմբակցությունների ղեկավարներին՝ առաջարկելով Երևան քաղաքի բյուջեի քննարկման ժամանակ դիտարկել Երևանի քաղաքապետարանի աշխատողներին միանվագ արձակուրդային վճարի տրամադրումը, ինչպես նաև հանգստի սոցիալական փաթեթով ապահովելու հնարավորությունը։

Անահիտ Ասատրյանը Երևանի ավագանու նիստին խորհրդակցությունների կարևորության մասին

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ, Երևան քաղաքի ավագանու անդամ Անահիտ Ասատրյանը ավագանու նիստի ընթացքում խոսել է գործատուների կողմից աշխատողների ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ անցկացնելու կարևորության մասին։

Արհմիության առաջարկը հարկադիր պարապուրդի համար փոխհատուցման մասին օրենսդրական նախագծի վերաբերյալ

Արդարադատության նախարարության կողմից շրջանառվել է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Նախագիծ, որով առաջարկվում է զգալիորեն վատթարացնել աշխատողին ապօրինի աշխատանքից ազատելու և աշխատողի կողմից այդ ազատումը դատարանում վիճարկելու դեպքում աշխատողին դրամական փոխհատցման կարգը։

Անահիտ Ասատրյանը հարցրեց արձակուրդային միանվագ վճարների մասին

Ինչպես, հիշում եք, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը հոկտեմբերին Երևանի քաղաքային իշխանություններին առաջարկել էր համայնքային աշխատողներին տրամադրել արձակուրդային լրացուցիչ միանվագ վճարներ, ինչպես որ դա արվում է պետական աշխատողների դեպքում։

Արհմիությունների մասին օրենքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ առաջարկություններ

Նախագծի վերաբերյալ իր առաջարկություններն է ներկայացրել Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը: Մասնավորապես, առաջարկվում է վերանայել աշխատողի սահմանումը, որպեսզի միավորման ազատություն իրավունքը հնարավոր լինի իրացնել ոչ ֆորմալ և ոչ ավանդական աշխատանքային հարաբերություններում գտնվող ֆիզիկական անձանց համար, վերանայել ճյուղային արհմիության սահմանումը, որպեսզի այն համապատասխանի միջազգային նորմերի և հասարակական միավորման մասին ՀՀ օրենսդրության պահանջներին։

ԱՄԿ նոր հիմնարար կոնվենցիաներ․ կլոր սեղան ԱՄԿ փորձագետների հետ

Դեկտեմբերի 8-9-ը Երևան Փլեյս հյուրանոցում տեղի ունեցավ Աշխատանքի միջազգային կազմակերպության և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կողմից համատեղ կազմակերպված կլոր սեղան – հանդիպումը, որի ընթացքում ԱՄԿ ներկայացուցիչների կողմից ներկայացվեցին վերջերս հիմնարար դարձած ԱՄԿ երկու կոնվենցիաները՝ Աշխատանքի անվատնգության և առողջ աշխատանքի վերաբերյալ։