Հունիսի 23՝ Հանրային ծառայությունների օր

Հունիսի 23՝ Հանրային ծառայությունների օր

2003 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի թիվ 57/277 բանաձևով հունիսի 23-ը հռչակվել որպես Հանրային ծառայությունների օր:

Նշված բանաձևով ՄԱԿ-ը նպատակ է դրել ընդգծել հանրային ծառայությունների արժեքն ու դերը հանրության շրջանում ու դրանց ներդրումը երկրների զարգացման գործընթացում, վերահաստատել, որ արդյունավետ, հաշվետու և թափանցիկ պետական կառավարումը կարևոր դեր ունի միջազգայնորեն սահմանված նպատակներին հասնելու համար, նպաստել անցումային պետությունների հանրային ոլորտի կարողությունների զարգացմանը։

🌎 Բազմաթիվ պետություններում հունիսի 23-ը նշվում է նաև որպես Հանրային ծառայողի օր։

Հայաստանի պետհիմնարկների ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային արհմիությունը, կարևորում է հանրային ծառայողների դերը Հայաստանի Հանրապետությունում և համարում, որ օրացույցում նման օրվա առկայությունը նպաստում է հանրային ծառայողների համբավի բարձրացմանը, նրանց աշխատանքի կարևորության ճանաչմանը և մոտիվացնում է երիտասարդներին՝ ձգտելու աշխատել հանրային ծառայության ոլորտում։

📢 Մենք պահանջում ենք որակյալ հանրային ծառայություններ։

Ներառյալ՝

✅ Բարձր վարձատրություն

✅ Պատշաճ աշխատանքային պայմաններ

✅ Հարկային արդարություն

Շնորհավորում ենք բոլոր հանրային ծառայողներին։

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը հունիսի 23-ի կապակցությամբ կազմակերպել է հետևյալ միջոցառումները՝

%d