Հունիսի 18-ին կայացավ Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային արհմիության բոուլինգի 9-րդ մրցաշարը` նվիրված Հանրային ծառայության միջազգային օրվան, որը նշվում է հունիսի 23-ին։
Ճյուղային արհմիության գավաթին արդեն 3-րդ անգամ արժանացավ ՀՀ պետական եկամուտների կոմիտե-ի աշխատողների արհմիության թիմը։
Երկրորդ տեղը գրավեց Երևանի քաղաքապետարանի աշխատողների արհմիության թիմը։
Երրորդ տեղը զբաղեցրեց Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատողների արհմիության թիմը։
Անհատական հաշվարկով առաջին տեղը զբաղեցրեց, վաստակելով 148 միավոր և արժանանալով փոքր գավաթին, Հայաստանի պատմության թանգարանի աշխատակից Դավիթ Պետրոսյանը։
Երկրորդ տեղը, վաստակելով 141 միավոր, զբաղեցրեց Սամվել Հովհաննիսյանը Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից։
Երրորդ տեղը, հավաքելով 135 միավոր, զբաղեցրեց ՊԵԿ աշխատակից Հովհաննես Քաբաբյանը։
Կանանցից առավելագույն 127 միավոր հավաքեց Արշալույս Գասպարյանը՝ ևս ստանալով փոքր գավաթ։











































Pingback: Հունիսի 23՝ Հանրային ծառայությունների օր