Մայիսի 27-ին Պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը մասնակցեց Դիլիջանի տարածքային արհմիության համաժողովին։ Քննարկվում էր Դիլիջանի տարածքային միության նախագահ Ժենյա Թամրազյանի խնդրանքով իր լիազորությունների դադարեցման հարցը։ Ա․ Ասատրյանն ընդգծեց Ժենյա Թամրազյանի բազմամյա ներդրումը տարածքային արհմիության զարգացման մեջ և շնորհակալություն հայտնեց նրան կատարած աշխատանքի համար։ Դիլիջանի տարածքային արհմիության նախագահ ընտրվեց Սիրադեղյան Զեփյուռը։
Շնորհավորում ենք Զեփյուռ Սիրադեղյանին և մաղթում բեղմնավոր աշխատանք։