Վարչապետի աշխատակազմում կարծում են, որ աշխատողի իրավունքը պետական շահ չէ. արհմիությունը արձագանքում է

Վարչապետի աշխատակազմում կարծում են, որ աշխատողի իրավունքը պետական շահ չէ. արհմիությունը արձագանքում է

Շաբաթներ առաջ Առողջապահության և աշխատանքի տեսչության պետ Հակոբ Ավագյանը մամուլին տրված հարզազրույցում հայտնել էր, որ դժվար է գտնել սահմանը, թե որտեղ է վերջանում աշխատողի իրավունքը և որտեղ է սկսվում բիզնեսինը: Այնուհետև հայտարարել է, որ ավելի լավ է մի փոքր տուժի աշխատողի իրավունքը, քան բիզնեսինը, որպեսզի ներդրողի կյանքը չուտեն:

Այսպիսի պաշտոնեական դիրքին ակնհայտորեն անհամապատասխան և ոչ-պրոֆեսիեոնալ խոսքերի առիթով, մեր արհմիությունը իր մտահոգության մասին գրություն էր հղել ՀՀ վարչապետին, որում նշել էինք, որ տեսչական մարմնի գործառույթը սահմաններ գծելը չէ, այլ օրենքին տառին հետևելն է, իսկ օրենքը հստակ սահմանում է աշխատողներին վերաբերվող իրավունքները:

Ցավոք, ի պատասխան մեր գրությանն ի պատասխան, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից ստացել ենք գրություն, որում արդարացվում է պաշտոնյայի խոսքերը, նշվում է, որ ներդրումը դա պետական գործունեության կարևոր ուղենիշ է, և այդպիսով նաև պետական շահ, իսկ աշխատողների իրավունքը դա անհատական շահ է: Աղաջանյանի խոսքով, աշխատանքի տեսչության պետը իր հնչեցրած արտահայտություններում անհատական շահի փոխարեն նախապատվությունը տվել է պետական շահին:

Արձագանքելով՝ այս պատասխանին, հղեցինք ևս մի գրություն պարոն Աղաջանյանին, որում փորձեցինք բացատրել, որ քաղաքական բնույթի հայտարարությոններ անելը չի մտնում տեսչության ղեկավարի լիազորությունների մեջ, որ ՀՀ Սահմանադրությամբ ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը և համամարդկային արժեքները, և ուրեմն նաև աշխատողների իրավունքները հանդիսանում են պետության առաջնահերթություն: Բացատրեցինք նաև, որ իրականում հենց ներդրողի շահն է հանդիսանում անհատական շահ և այն պետական շահերին և բարեկեցությանը կարող է նպաստել միմիայն այն դեպքում, երբ իշխանության կողմից պատշաճ կերպով հսկվում է ներդրողի սոցիալական պատասխանատվությունը, բարեխղճությունը, բարեվարքությունը, օրենքներին ու նորմերին համապատասխանելիությունը: (Գրության տեքստը՝ այստեղ)

%d