Մարտի 19-ին Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը գրություն հղեց ՀՀ պարետ, փոխվարչապետ պարոն Տիգրան Ավինյանին՝ առաջարկելով որոշ սոցիալական երաշխիքներ ու լուծումներ նախաձեռնել ինքնամեկուսացման և արտակարգ իրավիճակի շրջանում աշխատանքը դադարեցրած անձանց համար:
Մասնավորապես՝ օրավարձով աշխատողների վարձատրության, աշխատանքը դադարեցրած անձանց կողմից կոմունալ վճարումների և հարկային պարտավորությունների, վարձակալությամբ վերցրած տարածքներում աշխատող փոքր բիզնեսի ու ԱՁ-ների վարձավճարների պարտավորությունների հետ կապված առաջարկեցինք աջակցության ծրագրեր մշակել, ինչպես նաև ուշադրություն դարձնել ոչ-ֆորմալ զբաղվածությամբ (չգրանցված աշխատողներ) անձանց:
Առաջարկեցինք նաև լրացուցիչ անվտանգության միջոցառումներ ու ստանդարտներ սահմանել “gig-economy” ոլորտում (առաքումներ և հավելվածով կանչվող մեքենաներ) ներգրավված աշխատողների համար:
Գրությունը հասանելի է այստեղ: