Ավարտվեց մեր կողմից նախաձեռնած “Արհմիութենական դպրոց” պիլոտային ծրագիրը:
Յոթ շաբաթների ընթացքում դպրոցի մասնակիցները ծանոթացան արհմիությունների պատմությանը, տեղական ու միջազգային արհմիությունների գործունեությանը, կառուցվածքին, օրենսդրական դաշտին, աշխատանքային իրավունքներին, սոցիալական երկխոսության և Աշխատանքի միջազգային կազմակերության գործունեության հիմունքներին:
Առավել ակտիվ մասնակիցներին ճյուղային արհմիության կողմից հանձնվեցին ավարտական վկայականներ:
Ուրախ ենք, որ ծրագիրը հետաքրքրություն առաջացրեց և հուսով ենք ստացված գիտելիքները նրանց օգտակար կլինեն:
