Հոկտեմբերի 7-ը աշխարհի արհմիությունների կողմից նշվում է որպես Արժանապատիվ աշխատանքի համար գործողությունների համաշխարհային օր:
Օրվա կապակցությամբ ուզում ենք անդրադառնալ այն մարդկանց, ովքեր իրենց ամենամյա, անձնվեր աշխատանքով ներդրումն են ունենում մեր պետության զարգացման գործում՝ չնայած վարձատրությանն ու ոչ պատշաճ պայմաններին:
Այս մարդիկ են մեր ժամանակների իրական հերոսները: Շնորհակալություն Ձեզ՝ Ձեր ծառայության համար:
Ստորև ներկայացնում ենք տեսանյութեր, որոնք պատմում են Խարբերդի մասնագիտացված մանկատան, Վարչապետի աշխատաազմի “Սպաարկում” ՊՈԱԿ-ի և Հայաստանի պատմության թանգարանի աշխատակիցների մասին: