Մեկնարկեց “Արհմիութենական դպրոց” պիլոտային ծրագիրը

Մեկնարկեց “Արհմիութենական դպրոց” պիլոտային ծրագիրը

Հոկտեմբերի 5-ից մեկնարկեց Հայաստանի պետհիմնարկներ, ՏԻՄ-երի հանրապետական արհմիության կողմից նախաձեռնած “Արհմիութենական դպրոց” պիլոտային ծրագիրը, որը իրենից ներկայացնում է շաբաթօրյա դասընթացներ: Դասընթացներին մասնակցելու հայտ ներկայացրած դիմորդներից ընտրվել է 20 մասնակից:

Սեփական միջոցներով ստեղծված այս նախաձեռնությունը նպատակ ունի բարձացնել արհմիությունների մասին մարդկանց տեղեկացվածությունն ու կրթվածությունը:

Առաջին դասին մասնակիցները ծանոթացան արհմիության գործունեությանը, տեղեկացան հոկտեմբերի 7-ի՝ Արժանապատիվ աշխատանքի համար պայքարի համաշխարհային օրվա մասին:
Արհմիութենական դպրոցը շարունակվելու է յուրաքանչյուր շաբաթ օր:

%d bloggers like this: