
Լատվիայի պետական հիմնարկների արհմիությունը իրենց անդամների համար կազմակերպել էր 5 օրյա շրջագայություն դեպի Հայաստան։
Մասնակիցները համատեղեցին աշխատանքայինը և հանգիստը։
Հայաստանի արհմիությունների շենքում նրանց ընդունեց Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը։ Երկու արհմիությունների միջև կնքվեց համագործակցության պայմանագիր։ Հյուրերը այցելեցին նաև Ցեղասպանության թանգարան և Ծիծեռնակաբերդի համալիր, հարգեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը։
Պատվիրակության 28 հոգին 5 անմոռանալի օր անցկացրեցին Հայաստանում։ Այցի ընթացքում ծանոթացան մեր երկրի պատմական և տեսարժան վայրերին՝ այցելեցին Գառնի-Գեղարդ, լողացան Սևանա լճում, եղան էջմիածնի թանգարանում, Խոր Վիրապում, Նորավանքում, համտեսեցին սիգ և Գավառի փահլավա։