EPSU-ի տարածաշրջանային հանդիպում Տալլինում

EPSU-ի տարածաշրջանային հանդիպում Տալլինում

2019 թվականի օգոստոսի 28-29-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում տեղի ունեցավ Եվրապական հանրային ծառայությունների արհմիության Հյուսիս-արևելյան տարածաշրջանի արհմիությունների տարեկան հանդիպումը, որը համատեղվեց «Պետական պարտքերը»  թեմայով սեմինարով։

Հանդիպմանը մասնակիցում էին Բելարուսի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Ուկրաինայի, Վրաստանի, Հայաստանի հանրային ծառայողների և ծառայությունների արհմիությունների նախագահները։ Հայաստանից նիստին մասնակցում էին պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը, Բուժաշխատողների ճյուղային արհմիության նախագահ Գայանե Արմաղանովան, Կոմունալ-բնակարանայաին ծառայությունների աշխատողների ճյուղային արհմիության նախագահ Սեդա Հարությունյանը։

Բացման խոսքով հանդես եկավ Էստոնիայի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Պիպ Պետերսոնը։ Ներկայացնելով տնտեսական վիճակը երկրում, նա նկատեց, որ այն վատը չէ, բայց արհմիությունները շարունակում են վարել բանակցություններ աշխատավարձերի բարձրացման և աշխատանքային պայմանների բարելավման համար։  Պետերսոնը նաև  նշեց, որ աշխատաշուկայում լարված իրավիճակ է, աշխատունակ բնակչության զգալի մասը լքել է երկիրը, միևնույն ժամանակ այլ երկրերից  ներգաղթ է նկատվում։ Ստեծված իրավիճակը բերում է ոչ ֆորմալ զբաղվածության աճին։  Արհմիությունների երկխոսությունը կառավարության հետ ավելի արդյունավետ է դարձել, ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ ճյուղային։ Նվազագույն  աշխատավարձը աճել է։ Արհմիության կարևորագույն խնդիրներից  է օրգանայզինգը, քանի որ Էստոնիայում անդամության  խտությունը ամենա փոքրն է Եվրոպայում։  

Հանդիպմանը քննարկվեց նաև Էստոնիայում աշխատանքային վեճերի լուծման համակարգը: Պետական ​​միջնորդը հստակ օրինակներով ցույց տվեց, թե ինչպես է տեղի ունենում հաշտեցումը։ Միաժամանակ նա քննադատեց այսպես կոչված «սնկային ընկերություններին», որոնք ստվերում գործող ընկերություններ են, հաշվի չեն նստում ոչ իրենց աշխատողների, ոչ էլ արհմիությունների հետ։ Նախևառաջ դրանք ձգտում են շահույթ ստանալ և չեն պատրաստվում աշխատողների հետ կիսել արտադրողականության արդյունքները:

Լիտվայի քաղաքացիական ծառայողների արհմիությունից Իրինա Պետրաիտինեն ներկայացրեց PSI կանանց կոմիտեի և EPSU- ի կանանց և գենդերային հավասարության հանձնաժողովի աշխատանքը: Քննարկվեցին աշխատավարձերի թափանցիկության վերաբերյալ ԵՄ օրենսդրության հեռանկարները, որը նպատակ ունի նվազեցնելու կանանց և տղամարդկանց աշխատավարձերի տարբերությունները: Արհմիությունները առաջարկեցին կառավարություններից պահանջել  արագացնել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացումը: Առաջարկվեց այդ ուղերձները հղել  կառավարություններին նոյեմբերի 25-ի Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվան ընդառաջ:

Ալինա Թանկելիունը Լիտվայի առողջապահության աշխատողների միությունից և EPSU երիտասարդական ցանցից խոսեց EPSU երիտասարդության հետազոտության և դրա արդյունքների, մասնավորապես երիտասարդությանը արհմիություններում ներգրավելու մասին: Նա շեշտեց, որ անհրաժեշտ է խոսել երիտասարդների հետ, քանի որ շատերին երբեք չեն առաջարկվել անդամակցել միություններին: Արհմիությունները պետք է լուծեն հուզող հարցերը, որպեսզի աշխատողները հասկանան, որ միության մեջ միասին նրանք կարող են փոփոխությունների հասնել: Արհմիությունները պետք է հասկանան, որ նրանց պետք են երիտասարդ աշխատողներ, որպեսզի նորացվեն,  աճեն և զարգանան և մնան ակտուալ:

Յուրաքանչյուր երկրի արհմիության լիդերները ներկայացրեցին վերջին հանդիպումից հետո իրենց երկրում և արհմիություններում տեղի ունեցած փոփոխությունները։

Լիտվայի արհմիությունների ներկայացուցիչները ուրախալի լուր հայտնեցին՝ Լիտվայի իշխանությունները արհմիություններին աջակցելու քաղաքական կամք դրսևորեցին, ընդունելով օրենք, որի համաձայն յուրաքանչյուր աշխատող  քաղաքացի կարող  է իր վճարած եկամտային հարկից 1%-ը որևէ ճյուղային արհմիություն փոխանցել,  ֆինանսական աջակցությամբ խթանելու համար արհմիությունների գործունեությունը։

Օգոստոսի 28-ին Եվրապայի հանրակյին ծառայությունների արհմիության գլխավոր քարտուղար Յան Վիլիեմ Գուդրիաանը և Էստոնիայի պետական աշխատողների և էներգետիկայի ոլորտի աշխատողների արհմիությունների նախագահներ Կալլե Լիվամագին և Սանդեր Վայկման  հանդիպեցին երկրի վարչապետ Յուրի Ռատասի հետ։ Քննարկվեցին կլիմայի փոփոխության խնդիրները, Էստոնիայի գործատուների եվրոպական սոցիալական գործընկերության մասնակցության կարևորությունը և ուրիշ։ Քննադատվեց Էստոնիայի հանրային ծառայողների գործադուլի իրավունքի սահմանափակումը։

Տարածաշրջանի արհմիությունները իրենց աշխատանքը համակարգելու համար Ուկրաինայի պետական հիմնարկների աշխատողների արհմիության նախագահ Յուրիյ Պիժուկին ընտրեցին նախագահ, իսկ Հայաստանի բուժաշխատողների արհմիության նախագահ Գայանե Արմաղանովային՝ նախագահի տեղակալ։

Օգտվելով առիթից Ուկրաինայի, Էստոնիայի և Լիտվայի պետհիմնարկների աշխատողների արհմիություններ կնքեցին համագործակցության համաձայնագրեր։

%d