Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի ճյուղային արհմիության նախագահ Ա․ Ասատրյանը մասնակցեց Ազգային Վիճակագրական Ծառայության արհմիության ամանորյա միջոցառմանը։ Հավաքվածներին ողջունեցին Ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը և արհեստակցական կազմակերպության նախագահ Մարգարիտա Պետրոսյանը։ Միջոցառման ընթացքում արհմիութենական ակտիվիստներին պարգևներ և շնորհակալագրեր հանձնվեցին, իսկ երիտասարդ արհմիութենականները արհմիության նախագահին «Լավագույն արհմիության նախագահ» կոչումը շնորհեցին։