Հայաստանի պետհիմնարկների աշխատողների արհմիությունը շնորհավորում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի պետհիմնարկների աշխատողների արհմիությունը շնորհավորում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի Հանրապետության  վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի  հարգարժա՛ն պարոն վարչապետ

Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության անդամների անունից պատիվ ունեմ ի դեմս Ձեզ  շնորհավորելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ ժողովրադավարության սկիզբը դնելու առիթով: Մաղթում եմ մեզ բոլորիս Մեծ հաջաղություններ այս կարևոր գործում։

Միաժամանակ խնդրում եմ Ձեզ ուշադրություն դարձնել  նաև արհմիությունների՝ որպես ժողովրդավարության կարևոր ինստիտուտների զարգացման պետական քաղաքականությանը։

Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Ձեզ և պատրաստ ենք մասնակցելու մարդու և աշխատողների իրավունքների հետ առնչվող բոլոր խնդիրների լուծման հետ կապված գործընթացներին։

Եվ ուրեմն կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Ճյուղային հանրապետական միության նախագահ՝                Անահիտ Ասատրյան

%d