2018 թ․ մարտի 16-ին տեղի ունեցավ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատողների արհեստակցական կազմակերպության հաշվետու-ընտրական ժողովը, որին մասնակցեց նաև Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը։
Շենգավիթի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի արհեստակցական կազմակերպության նախագահ Մարինե Մկրտչյանը հանդես եկավ վերջին 5 տարվա գործունեության հաշվետվությամբ։ Ժողովի ընթացքում քննարկվեցին նաև աշխատանքային բազմաթիվ հարցեր։ Ընտրվեց նախագահության նոր կազմ։
Արհեստակցական կազմակերպության նախագահ վերընտրվեց Մարինե Մկրտչյանը։