Աշխատանքային այց Սյունիքի մարզ

Աշխատանքային այց Սյունիքի մարզ

Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը և գլխավոր հաշվապահ Ռուբեն Օհանջանյանը նոյեմբերի 30-ից երկօրյա աշխատանքային այցով գտնվում էին Սյունիքի մարզում։

Առաջին օրը  Ա.Ասատրյանը և Ռ.Օհանջանյանը եղան Գորիս համայնքում, որտեղ հանդիպում ունեցան համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ։ Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը ներկայացրեց համայնքի զարգացման խնդիրներն ու հեռանկարները։ Քննարկվեցին նաև աշխատակազմում արհեստակցական կազմակերպություն ստեղծելու հնարավորությունները։

Նույն օրը Ա.Ասատրյանը և Ռ. Օհանջանյանը հանդիպում ունեցան նաև Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանի հետ։ Քննարկվեցին աշխատանքային հարաբերությունների հետ կապված խնդիրներ և ճյուղային արհմիության դերը աշխատողների շահերը ներկայացնելու գործում։

Դեկտեմբերի 1-ին  արհմիության ներկայացուցիչները ժամանեցին Կապան քաղաք, որտեղ ճյուղային արհմիության խորհրդի անդամներ Անահիտ Վանյանի՝ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի արհեստակցական կազմակերպության նախագահի և Ամալյա Բաբաջանյանի՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Սյունիքի մարզային գործակալության աշխատողների արհեստակցական կազմակերպության նախագահի հետ քննարկեցին աշխատողների և արհմիությունների իրավունքների հետ կապված հարցեր։

Հանդիպումներ եղան նաև արհմիության անդամների և ակտիվի հետ։

Ազգային վիճակագրական ծառայության Սյունիքի մարզային գործակալության պետ Վլադիմիր Գրիգորյանի աշխատասենյակում արհմիության անդամների ներկայությամբ ճյուղային արհմիության նախագահ Ա.Ասատրյանը Ա.Բաբաջանյանին հանձնեց ճյուղային արհմիության պատվոգիրը։

Արհմիության խնդիրներն ու անելիքները ներկայացվեցին նաև Կապանի քաղաքապետարանի արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Գևորգյանի հետ հանդիպման ընթացքում։

%d bloggers like this: