Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայության արհեստակցական կազմակերպության նախագահության և խորհրդի համատեղ հանդիպումը։ Հանդիպմանը ներկա էր նաև ՃՀՄ նախագահ Անահիտ Ասատրյանը։ ԱՎԾ արհեստակցական կազմակերպության նախագահ Մարգարիտա Պետրոսյանը ներկայացրեց վերջերս միջազգային արհմիութենական կազմակերպություններում տեղի ունեցած համագումարների մասին տեղեկություններ։
Քննարկվեց նաև արհմիության երիտասարդական թևի ակտիվ մասնակցությունը արհմիութենական միջոցառումներին։ ԱՎԾ աշխատակցներ Վրեժ Մաճկալյանը նշանակվեց ԱՎԾ արհմիության նախագահի տեղակալ, իսկ Լիլիթ Կարապետյանը` ԱՎԾ արհմիության երիտասարդական թևի ղեկավար։