Հաշվետու-ընտրական համագումար ՀԱՄԿ-ում

Հաշվետու-ընտրական համագումար ՀԱՄԿ-ում

Հոկտեմբերի 6-ին ՀԱՄԿ-ի դահլիճում գումարվեց  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի չորրորդ համագումարը:

Համագումարի աշխատանքներն մասնակցում էին ՀԱՄԿ-ի անդամ ճյուղային հանրապետական միություններից ընտրված 116 պատվիրակներից 112-ը (այդ թվում՝ ՀԱՄԿ-ի նախագահը, ՀԱՄԿ-ի նախագահի երկու տեղակալը, ՀԱՄԿ-ի վերստուգիչ հանձնաժողովի նախագահը): Համագումարի բացմանը ներկա էր և ՀՀ վարչապետի անունից ողջույնի խոսքով հանդես եկավ  ՀՀ վարչապետի ավագ օգնական Արամ Վարդևանյանը, ներկա էին նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։ Համագումարին հրավիրված էին և մասնակցում էին աշխատանքներին Արհմիությունների համընդհանուր համադաշնության  գլխավոր քարտուղարի տեղակալ Նատալյա Պոդշիբյակինան, ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայի ներկայացուցիչը: Հյուրերը հնչեցրեցին ՀՀ վարչապետի, ԱՀՀ գլխավոր քարտուղարի, գործատուների հանրապետական միության նախագահի, միջազգային գործընկերների ուղերձները:

Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների ճյուղային արհմիությունը համագումարում ներկայացնում էին 8 պատվիրակ՝ հանրապետական արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը, Գավառի, Թալինի, Եղեգնաձորի, Իջևանի, Մարտունու տարածքային արհմիությունների նախագահներ Սիմա Դանիելյանը, Արթուր Խաչատրյանը, Սամվել Ավետիսյանը, Աիդա Աչինյանը, Նելսոն Սարգսյանը, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի և «Լուսանշան» ՊՈԱԿ-ի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների նախագահներ Կարինե Գրիգորյանը, Էդուարդ Մխիթարյանը:

Օրակարգային հարցերի շրջանակում ձևավորվեցին համագումարի աշխատանքային մարմինները, լսեցին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանի հաշվետվությունը 2012-2017 թթ․ ՀԱՄԿ-ի ղեկավար մարմինների կատարած աշխատանքների մասին, վերստուգիչ հանձնաժողովի նախագահի հաշվետվությունը, հաստատվեց ՀԱՄԿ-ի 2017-2022թթ. գործունեության ծրագիրը, կազմավորվեցին ՀԱՄԿ-ի գործկոմը, խորհուրդը, վերստուգիչ հանձնաժողովը:

 Ի դեպ, ՀԱՄԿ-ի նախագահի ելույթում ևս մեկ անգամ ընդգծվեց Հայաստանի պետհիմնարկների արհմիության դերը արհմիութենական շարժման մեջ:

Հաշվետու-ընտրական համագումարն ընտրեց ՀԱՄԿ-ի նախագահ և տեղակալներ. բաց քվեարկությամբ ՀԱՄԿ-ի նախագահ վերընտրվեց Էդուարդ Թումասյանը, ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալներ վերընտրվեցին Բորիս Խարատյանը և Խաչիկ Առաքելյանը:

 Հայաստանի պետհիմնարկների արհմիությունը ՀԱՄԿ-ի գործկոմում կներկայացնի ճյուղային հանրապետական միության նախագահ Ա.Ասատրյանը, ՀԱՄԿ-ի խորհրդի անդամներ են ՃՀՄ նախագահ Ա.Ասատրյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի արհեստակցական կազմակերպության նախագահ Նունե Հարությունյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատողների արհեստակցական կազմակերպության նախագահ Վանիկ Բաբաջանյանը, Արտաշատի տարածքային միության նախագահ Քնարիկ Էյլասյանը, ՀԱՄԿ-ի վերստուգիչ հանձնաժողովի կազմում պատվիրակվել է Աշտարակի տարածքային միության նախագահ Մարիա Մաթևոսյանն է:

Համագումարը հանդես եկավ հայտարարությամբ՝ Հոկտեմբերի 7-ի՝ Արժանապատիվ աշխատանքի համար օրվա առիթով:

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading