Տեղի ունեցավ Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի 8-րդ համագումարը

Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը Պետական հիմնարկների աշխատողների Արհմիությունների միջազգային ֆեդերացիայի պատվիրակության կազմում մասնակցեց 2017թ. սեպտեմբերի 12-ին Մոսկվայի Աշխատանքի պալատում տեղի ունեցած Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի 8-րդ համագումարին:

Համագումարի աշխատանքներին մասնակցում էր 131 պատվիրակ: Հաշվետու զեկուցմամբ հանդես եկավ Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վլադիմիր Շչերբակովը:

Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի վերստուգիչ հանձնաժողովի զեկույցը ներկայացրեց Ալեքսանդր Շուրիկովը:

Հայաստանից համագումարի աշխատանքերին մասնակցում էր Հայաստանի պատվիրակությունը հատևյալ կազմով՝ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը, Հայաստանի կրթության և գիտության ՃՀՄ-ի նախագահ Գրիգոր Ղարիբյանը, Ագրոարդյունաբերական համակարգի ՃՀՄ-ի նախագահ Հասմիկ Ջհանգիրյանը, Հայաստանի Կոմունալ-բնակարանային տնտեսության ՃՀՄ-ի նախագահ Սեդա Հարությունյանը, իսկ Առողջապահության աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Գայանե Արմաղանովան, Արդյունաբերության աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Համլետ Դանիելյանը, ՀՀ լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների ՃՀՄ-ի նախագահ Էդուարդ Փահլևանյանը պատվիրակ էին ընտրվել համապատասխան արհմիությունների միջազգային միավորումներից:

Համագումարում ելույթ ունեցավ ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը:

Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի նախագահ ընտրվեց Միխայիլ Շմակովը, գլխավոր քարտուղար ընտրվեց Վլադիմիր Շչերբակովը:

Համագումարն ընդունեց Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի 2017-2021 թթ. գործունեության ծրագիրը:

Համագումարը ընտրեց ԱՀԿ խորհուրդ, որի կազմում Հայաստանի արհմիությունները ներկայացնելու են Էդուարդ Թումասյանը, Գրիգոր Ղարիբյանը և Անահիտ Ասատրյանը։ Էդուարդ Թումասյանը ընտրվեց նաև ԱՀԿ գործկոմի անդամ։

Նույն օրը համագումարն ավարտեց իր աշխատանքերը: