Գավառի տարածքային արհմիության համաժողովում

Գավառի տարածքային արհմիության համաժողովում

Սեպտեմբերի 9-ին Ծաղկաձորի «Ռիպա» առողջարանում գումարվեց Գավառի տարածքի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհմիության 6-րդ համաժողովը:

Համաժողովին մասնակցում էին ճյուղային հանրապետական միության նախագահ Ա.Ասատրյանը և գլխավոր հաշվապահ Ռ.Օհանջանյանը:

Օրակարգի հարցերի շրջանակում միության նախագահ Ս.Դանիելյանը ներկայացրեց կազմակերպության գործունեության վերջին հինգ տարիների հաշվետվությունը, լսվեց նաև վերստուգիչ հանձնաժողովի հինգ տարվա ամփոփը, ընտրվեցին միության ղեկավար մարմիններ: Միության նախագահ վերընտրվեց Ս.Դանիելյանը:

Քննարկվեցին արհմիութենական, կազմակերպական այլ հարցեր:

ՃՀՄ նախագահ Ա.Ասատրյանը Գավառի արհմիութենականներին ներկայացրեց պետհիմնարկների արհմիության ներկա գործունեությունը, արդի խնդիրները, կարևորեց Գավառի տարածքային արհմիության դերը հանրապետական արհմիությունում: ՃՀՄ նախագահը շնորհակալագիր հանձնեց միությանը՝ արհմիութենական միասնականության, ակտիվ աշխատանքի, ճյուղային հանրապետական արհմիության ձեռնարկած միջոցառումներին ակտիվ մասնակցությւոն ցուցաբերելու, արհմիության զարգացման գործում զգալի ներդրման համար:

%d bloggers like this: