Վիճակագրական ծառայության միջոցառումներ․ դեկտեմբերի 29, 2016

Վիճակագրական ծառայության միջոցառումներ․ դեկտեմբերի 29, 2016

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատողների արհեստակցական կազմակերպության` ավանդույթ դարձած տարեվերջյան միջոցառմանը արհմիության նախագահ Մ. Պետրոսյանի հրավերով մասնակցում էր պետհիմնարկների ճյուղային հանրապետական միության նախագահ Ա.Ասատրյանը:

Ա.Ասատրյանը ողջույնի ու գոհունակության խոսքեր հղեց ԱՎԾ արհմիության անդամներին, ովքեր անմասն չմնացին 2016-ի քառօրյա պատերազմից հետո` մայիսի 1-ին կազմակերպված միջոցառումներից` հանրության ուշադրությունը հրավիրելով արհմիության «Ո՛չ պատերազմին», «Հարկային արդարություն» և այլ պահանջ-կարգախոսներին: Ճյուղային միության նախագահը ԱՎԾ կոլեկտիվին շնորակալություն հայտնեց նաև պետհիմնարկների արհմիության 85-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանն ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար և նշեց, որ ԱՎԾ արհմիության նախագահը հոբելյանի շրջանականերում պարգևատրվել էր Պետհիմնարկների արհմիությունների միջազգային ֆեդերացիայի պատվոգրով, իսկ ԱՎԾ նախագահը սոցիալական գործընկերության շրջանակներում արժանացել էր ՀԱՄԿ-ի նախագահի շնորհակալագրին:

Արհմիության աշխատանքներին զգալի աջակցություն ցուցաբերելու համար ԱՎԾ արհմիության մի քանի անդամներ պարգևատրվեցին Ճյուղային հանրապետական միության հոբելյանական պատվոգրերով:

ԱՎԾ նախագահ Ս.Մնացականյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց վիճակագիրներին անցնող տարվա քրտնաջան աշխատանքի համար: Արհեստակցական կազմակերպության նախագահն իր ելույթում ևս կարևորեց արհմիության անդամների միասնականությունը և որոշ արհմիության անդամների ակտիվ աշխատանքը խրախուսեց արհմիության պատվոգրերով:

Խաղաղության, սիրո, հաջողության մաղթանքների ներքո վիճակագիր-արհմիության անդամները փոխանակվեցին ամանորյա նվերներով:

%d bloggers like this: