Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Ա. Ասատրյանը անցնող տարվա դեկտեմբերի 29-ին մասնակցեց ՀՀ ԱՎԾ աշխատողների արհեստակցական կազմակերպության՝ ԱՎԾ ղեկավարության հետ համատեղ կազմակերպված տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը:
Ավանդական դարձած միջոցառումն սկսվեց ՀՀ ԱՎԾ նախագահ Ս. Մնացականյանի` համագործակցության համար արհմիությանն ուղղված շնորհակալությամբ և մասնակիցներին հղված ամանորյա բարեմաղթանքներով:
ՀՀ ԱՎԾ աշխատողների արհեստակցական կազմակերպության նախագահ Մ.Պետրոսյանն իր հերթին բարձր գնահատեց ՀՀ ԱՎԾ նախագահի` արհմիությանն աջակցելու պատրաստակամությունը, կարևորեց նաև համագործակցությունը հանրապետական արհմիության հետ:
Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ Ա. Ասատրյանը ևս բարձր գնահատեց ԱՎԾ աշխատողների արհեստակցական կազմակերպության համագործակցությունը ճյուղային հանրապետական արհմիության հետ և արհմիության զարգացման գործում զգալի ներդրումն ու ՃՀՄ-ի կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումներին ակտիվ մասնակցությունը խրախուսեց ճյուղային հանրապետական արհմիության նախագահի շնորհակալագրով, ՃՀՄ նախագահության պատվոգրերով պարգևատրեց արհմիության մի քանի անդամների` արհմիության աշխատանքներին զգալի աջակցություն ցուցաբերելու համար:
Միջոցառման ընթացքում ՀՀ ԱՎԾ մի շարք աշխատակիցներ պատվոգրերով խրախուսվեցին նաև ծառայության նախագահ Ս. Մնացականյանի և աշխատակազմի ղեկավար Ա. Հայրապետյանի կողմից:
Արհմիության աշխատանքների կազմակերպմանն աջակցելու և այլ առիթներով որոշ բաժիններ և արհմիության անդամներ ևս պարգևատրվեցին արհեստակցական կազմակերպության շնորհակալագրերով: Արհմիության շնորհակալությանն արժանացան նաև ՃՀՄ-ի անդամ կազմակերպությունների միջև անցկացված շախմատի մրցույթում առաջին տեղը զբաղեցրած թիմի մասնակիցները, արհմիութենական կազմակերպության տարեց անդամները, մայրանալ պատրաստվողները և այլն:
Միջոցառումն ավարտվեց տոնական հյուրասիրությամբ և ամանորյա նվերների փոխանակմամբ: