ՊԵՏՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ

ՊԵՏՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ

Հոկտեմբերի 8-ին ՃՀՄ նախագահ Ա.Ասատրյանն ու գլխ.հաշվապահ Ռ. Օհանջանյանը աշխատանքային այցով գտնվում էին Եղեգնաձոր քաղաքում:      

Արժանապատիվ աշխատանքի համար գործողությունների օրվա շրջանակներում, Զբաղվածության պետական գործակալության հետ նախնական պայմանավորվածությամբ վերջիններս մասնակցեցին Վայոց ձորի մարզկենտրոնում կայացած աշխատանքի տոնավաճառին:

Մարզում գրանցված 1700-ից ավել  աշխատանք փնտրողներին հնարավորություն էր տրվել ծանոթանալու տոնավաճառի մասնակից 29 գործատուների ներկայացրած 110 առկա և 240 սպասվելիք թափուր աշխատատեղերին:

   ՃՀՄ նախագահ Ա.Ասատրյանն ու Ռ.Օհանջանյանը աշխատանքային հանդիպում ունեցան Եղեգնաձորի տարածքային արհմիության նախագահ Ս.Ավետիսյանի հետ, քննարկեցին, տարածքային միության զարգացման, տարածքում առկա արհմիութենական խնդիրների լուծման տարբերակներ:

  Հանդիպման ընթացքում ՃՀՄ նախագահը կարևորեց նախօրեին` Արժանապատիվ աշխատանքի համար գործողությունների օրը, պետհիմնարկների արհմիությունն անցկացրած ավանդական երթը` ինչը ներկա պայմաններում արհմիության վարկանիշի բարձրացման կարևորագույն գործոն է:​

%d bloggers like this: