Հոկտեմբերի 8-ին ՃՀՄ նախագահ Ա.Ասատրյանն ու գլխ.հաշվապահ Ռ. Օհանջանյանը աշխատանքային այցով գտնվում էին Եղեգնաձոր քաղաքում:
Արժանապատիվ աշխատանքի համար գործողությունների օրվա շրջանակներում, Զբաղվածության պետական գործակալության հետ նախնական պայմանավորվածությամբ վերջիններս մասնակցեցին Վայոց ձորի մարզկենտրոնում կայացած աշխատանքի տոնավաճառին:
Մարզում գրանցված 1700-ից ավել աշխատանք փնտրողներին հնարավորություն էր տրվել ծանոթանալու տոնավաճառի մասնակից 29 գործատուների ներկայացրած 110 առկա և 240 սպասվելիք թափուր աշխատատեղերին:
ՃՀՄ նախագահ Ա.Ասատրյանն ու Ռ.Օհանջանյանը աշխատանքային հանդիպում ունեցան Եղեգնաձորի տարածքային արհմիության նախագահ Ս.Ավետիսյանի հետ, քննարկեցին, տարածքային միության զարգացման, տարածքում առկա արհմիութենական խնդիրների լուծման տարբերակներ:
Հանդիպման ընթացքում ՃՀՄ նախագահը կարևորեց նախօրեին` Արժանապատիվ աշխատանքի համար գործողությունների օրը, պետհիմնարկների արհմիությունն անցկացրած ավանդական երթը` ինչը ներկա պայմաններում արհմիության վարկանիշի բարձրացման կարևորագույն գործոն է: