Արդեն երրորդ տարին է, ինչ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության արհմիությունն առանձնահատուկ ուշադրություն է ցուցաբերում Ամանորյա միջոցառման կազմակերպմանը: Արմիության ղեկավար մարմնի որոշմամբ և երիտասարդների գործուն միջամտությամբ կազմակերպված միջոցառումը համախմբել էր ծառայության ողջ կոլեկտիվին` ծառայության ղեկավարից մինչև շարքային աշխատող:
Միջոցառումն սկսվեց Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանի` արհմիությանն ուղղված շնորհակալությամբ, աշխատողներին ուղղված ամանորյա շնորհավորանքներով և լավագույն բարեմաղթանքներով:
Արհմիության նախագահ Մարգարիտա Պետրոսյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց Ազգային վիճակագրական ծառայության ղեկավարին արհմիության նախաձեռնություններին մասնակցելու և աջակցելու համար:
Արհմիության աշխատանքերին ակտիվ աջակցություն ցուցաբերելու, Ամանորյա միջոցառման լավագույն մտահղացման, ճյուղային արհմիության կողմից կազմակերպված շախմատի մրցույթում բարձր ցուցանիշների համար ծառայության մի շարք բաժիններ ու աշխատակիցներ արժանացան ԱՎԾ արհմիության շնորհակալագրերի: Արհմիության անակնկալներից տպավորված էին նաև տարեց արհմիութենականները, ակտիվ երիտասարդները, մայրանալ պատրաստվողները. արհմիության հնարավորությունների սահմաններում իրականացան Ձմեռ պապին ուղղված որոշ ցանկություններ:
Ամենաակտիվ երիտասարդներից մի քանիսը պարգևատրվեցին նաև ճյուղային միության պատվոգրերով:
Միջոցառումն ամփոփվեց տոնական հյուրասիրությամբ ամանորյա նվերների փոխանակմամբ: