Դեկտեմբերի 10-ին Մոլդովայի Հանրապետության մայրաքաղաք Քիշնևում կայացավ Արհմիությունների
Միջազգային Ֆեդերացիայի խորհրդի հերթական նիստը:
Մասնակիցները ներկայացնում էին Հայաստանի, Ռուսաստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ադրբեջանի, Իսրայելի, Լատվիայի, Բելոռուսի պետհիմնարկների և հասարակական սպասարկման ոլորտների արհմիություններ:
Նիստում ԱՄՖ անդամ կազմակերպությունների ղեկավարները հնչեցրեցին այն խնդիրները, որոնք ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում խոչընդոտել են արհմիութենական գործունեությունն իրենց երկրներում, քննարկվեցին խնդիրների լուծման հնարավոր տարբերակները:
Մասնավորապես, Լատվիայի Աշխատանքային օրենսգրքում նախատեսվում են փոփոխություններ, որոնք բացասական հետևանքներ կունենան արհմիության համար` մեծ հարցականի տակ առնելով անգամ արհմիության գոյությունը: Օրենսգրքի այդ փոփությունները կանխելուն ուղղված Լատվիայի արհմիություների գործողությունները հաջողությամբ չավարտվելու դեպքում, Լատվիայի արհմիությունները կդիմեն միջազգային արրհմիութենական հանրությանը: Լատվիայի պետհիմնարկների աշխատողների արհմիության նախագահ Ա. Իրգենսոնսը առաջարկեց նիստին ներկա խորհրդի անդմաներին դիմել համերաշխության գործողությունների իրենց երկրներում Լատվիայի դեսպանատների առջև՝ համոզմունք հայտնելով, որ դա անպայման կունենա իր դրական հետևանքները:
Ըստ Իսրայելի պետհիմնարկների արհմիության ներկայացուցչի` Իսրայելում արհմիության ջանքերով բարձրացվել են պետհիմնարկներում աշխատողների աշխատավարձերը, իսկ պետության ֆինանսների նախարարը դարձյալ արհմիության շնորհիվ զրկվել է պաշտոնից:
Հայաստանի պետհիմնարկների արհմիության նախագահ Ա. Ասատրյանը ներկայացրեց ՀՀ-ում արհմիության անդամակցությանն առնչվող խնդիրները, մասնավորապես արհմիութենական կադրերի կարիքը և միջազգային կառույցին խնդրեց աջակցել արհմիութենական կադրեր պատրաստելու հարցում: ՃՀՄ նախագահի խնդրանքը բավարավեց ԱՄՖ նախագահ Վ. Սավչենկոյի կողմից. վերջինս խոստացավ համապատասխան ուսուցում կազմակերպել:
Մոլդովայի Հանրապետության պետհիմնարկների արհմիության նախագահի ներկաներին զեկույցն ավելի ծավալուն էր` Մոլդովայի պետհիմնարկների և հասարակական սպասարկման արհմիություններում առկա խնդիրների և տարածքային կազմակերպությունների զարգացման հեռանկարների մասին:
Խորհրդի նիստին ներկա էր նաև Արհմիությունների համընդհանուր համադաշնության (ВКП) գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Յուրյեվը, որը տեղեկացրեց ծառայությունների առևտրի համաձայնագրերի (TISA-Trade in Services Agreement) մասին: Վերջերս հայտնի է դարձել, որ մի շարք երկրների կողմից գաղտնի բանակցություններ են տարվում այդ համաձայնագրերի մշակման շուրջ: Դրանք առաջ են մղում անդրազգային կորպորացիաների շահերը, ինչը կարող է բացասական ազդեցություն
ունենալ հասարակական սպասարկման ոլորտում ծառայությունների որակի և աշխատողների դրության վրա:
Խորհրդին ներկայացվեցին նաև անցնող տարում անդամ կազմակերպությունների անդամավճարների մուտքերը, 2015-ին վճարվելիք անդամավճարների չափը, ժամկետն ու կարգը:
Միջազգային ֆեդերացիայի խորհուրդն ամփոփեց 2014 թվականի գործունեության արդյունքները, հաստատեց 2015-ի աշխատանքային պլանը, ըստ որի ԱՄՖ խորհրդի 2015թ. գումարվող երկու նստերից առաջինը կկայանա Երևանում, մայիսի 27-ին:
Նիստից դուրս մասնակիցները ծանոթացան նաև Մոլդովայի պատմամշակութային ժառանգությանը: