Հոկտեմբերի 7-ին 20 անձ մասնակցեցին Արհմիության օրվան նվիրված երթին:
Նոյեմբեր ամսին կազմակերպվեցին ալցելություններ «Գայանե» բալետ և մի շարք թատրոններ:
Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱՎԾ արհմիության անդամների գերակշիռ մասը մասնակցեցին Նոր Տարվան նվիրված հանդիսավոր նիստին և ֆուրշետին:
Հանդիսավոր նիստից առաջ արհմիության բոլոր անդամները ստացել էին նվեր-քարտեր, իսկ նիստի ժամանակ տրվեցին շնորհակալագրեր արհմիության անդամներին Նոր Տարվա կապակցությամբ սենյակները ոչ ստանդարտ (կրեատիվ) զարդարելու համար, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային արհմիության կողմից կազմակերպված կարաոկե և շախմատի մրցույթների մասնակիցնելու համար:
Հանդիսավոր վաստակած հանգստի ճանապարհեցին այդ նույն օրը նաև բիզնես ռեգիստրի բաժնի պետ Լ. Հարությունյանին: