Հայաստանի պետհիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը դիմել է Երևանի քաղաքապետին` առաջարկելով վերանայել աշխատողների աշխատավարձը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու կապակցությամբ: ՃՀՄ նախագահի նամակում մասնավորապես ասվում է.
«Ինչպես հայտնի է, 2014 թվականի հունվարի 1-ից 1974 թվականից հետո ծնված յուրաքանչյուր աշխատող դառնում է պարտադիր կուտակային համակարգի մասնակից, ինչի հետևանքով նրա աշխատավարձից եկամտային հարկի հետ մեկտեղ պետք է պահվի նաև կուտակային կենսաթոշակային վճարը: Հաշվի առնելով, որ ստեղծված սոցիալ-տնտեսական պայմաններում եկամտից 5 տոկոս հատկացնելը աշխատողի համար շոշափելի կորուստ է, նաև օգտվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդված 25-ի առաջին մասի 3-րդ, 8-րդ, երկրորդ մասի 2-րդ ենթակետերով արհմիություններին վերապահված իրավունքից` առաջարկում եմ 1974 թվականից հետո ծնված Երևանի քաղաքապետարանի աշխատողների փաստացի եկամուտների նվազումը կանխելու համար վերահաշվարկել նրանց աշխատավարձերը` բարձրացնելով այն գոնե գանձվող գումարի չափով»։
ԹԱՐՄԱՑՈՒՄ. Ստացված պատասխանը՝ ստորև
