Հոկտեմբերի 7-ին արհեստակցական կազմակերպության 20 անդամներ մասնակցեցին Արհեստակցական կազմակերպության օրվան նվիրված երթին:
Հոկտեմբերի 13-ին կազմակերպվել է էքսկուրսիա դեպի «Տաթևի վանական համալիր» արհեստակցական կազմակերպության 25 անդամների համար:
Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ձեռք բերվեց 3 հատ տոնածառ , որից 2-ը Կենտրոնական ապարատի համար, իսկ 1-ը Երևան քաղաքի գործակալության համար:
Դեկտեմբեր ամսին ձեռք բերվեց Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի ամանորյա միջոցառումների 60 տոմս երեխաների համար, նվեր քարտեր աշխատակազմի և նվերներ Կոտայքի մարզային գործակալության արհեստակցական կազմակերպության անդամների համար:
Դեկտեմբերի 28-ին կազմակերպվել է հավաքույթ ՀՀ ԱՎԾ դահլիճում և ֆուրշետ արհեստակցական կազմակերպության անդամների համար: