Արհեստակցական կազմակերպության 60 անդամներ մասնակցեցին «Վալենսիա» համալիրում Վարդավառի տոնի կապակցությամբ կազմակերպված շոու-ծրագրին:
Ապրիլի 7-ին արհեստակցական կազմակերպության մոտ 50 անդամներ մասնակցեցին «Վալենսիա» համալիրում կազմակերպված շոու-ծրագրին:
Ապրիլի 24-ին արհեստակցական կազմակերպության անդամները մասնակցեցին Ազատության հրապարակից Ծիծեռնակաբերդ կազմակերպված ջահերով երթին:
Տրամադրվեցին «Ռիպա» հանգստյան տան ուղեգրեր` ամռան ամիսների համար:
Մայիսի 1-ին արհեստակցական կազմակերպության անդամները մասնակցեցին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին:
Հունիսի 30-ին կազմակերպվել է 1 օրյա հանգիստ Արագածոտնի մարզում գտնվող «Օշական» հանգստյան գոտում արհեստակցական կազմակերպության 50 անդամների համար:
Տարվա ընթացքում ԱՎԾ արհեստակցական կազմակերպության անդամները բազմիցս այցելել են բազմաթիվ թատերական ներկայացումների:
Օգոստոս ամսին Կոտայքի մարզային գործակալության շուրջ 47 աշխատակիցներ համալրեցին արհեստակցական կազմակերպության շարքերը: