Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ ԲՍՓ գործակալության արհեստակցական կազմակերպություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ ԲՍՓ գործակալության արհեստակցական կազմակերպությունը ստեղծվել է 2007թ.-ի հոկտեմբերի 10-ին ՀՀ ԲՍՓ գործակալության աշխատողների հիմնադիր ժողովի որոշման արդյունքում , որին մասնակցում էին ՀՀ ԲՍՓ գործակալության 25 աշխատող: Ժողովի օրակարգում ընդգրկված էին ՀՀ ԲՍՓ գործակալությունում արհեստակցական կազմակերպություն հիմնադրելու, Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությանը անդամակցելու, արհեստակցական կազմակերպության կանոնադրությունը հաստատելու վերաբերյալ: ՀՀ ԲՍՓ գործակալությունում աշխատողների արհեստակցական կազմակերպություն ստեղծելը և կազմակերպության կանոնադրությունը հաստատելու, անդամակցել Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճուղային հանրապետական միությանը և որպես անդամ առաջնորդվել ՃՀՄ կանոնադրության պահանջներով: Որոշումներն անցան միաձայն:

Ժողովի ընթացքում ընտրվեցին արհեստակցական կազմակերպության ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններ: Հինգ մարդ նախագահության կազմում` Ա. Գևորգյան,Ռ. Եգանյան, Բ.Հովհաննիսյան, Ա.Մկրտչյան, Լ.Մխոյան և երեք մարդ վերստուգիչ հանձնաժողովի կազմում` Է. Գրիգորյան, Ա.Աբրահամյան, Հ. Առուստամյան: Բաց քվեարկության արդյունքում արհեստակցական կազմակերպության նախագահ ընտրնեց Ա. Գևորգյանը:

Երկու ամսվա ընթացքում կամավոր սկզբունքներով ՀՀ ԲՍՓ գործակալության բոլոր աշխատողները (թվով 205 մարդ) ընդգրկվեցին արհեստակցական կազմակերպության կազմում: Արհեստակցական կազմակերպության գործունեության ընթացքում շուրջ թվով 100 աշխատողի տրամադրվել է դրամական օգնություն`առողջության վերականգնման, սոցիալական կենսակերպի բարելավման, բժբախտ դեպքեիր ընթացքում( մահ,վթար) աջակցելու նպատակով:Կեսատարիքային թոշակի անցած կազմակերպության երկու անդամի տրամադրվել է հուշանվերներ: Տարվա մեջ երկու անգամ (ամառվա տապին քաղաքից դուրս և ամանորին) կազմակերպվում է արհեստակցական կազմակերպության անդամների հավաքույթ (շուրջ թվով 100 մարդ):

Արհեստակցական կազմակերպության անդամները ցուցաբերել են աքտիվ մասնակցություն ՃՀՄ-ի կողմից կազմակերպված միջոցառումներին (մայիսի 1-ի երթ, բոուլինգի մրցույթ): 2012թ. հոկտեմբերի 19-ին կայացավ ՀՀ ԲՍՓ գործակալության աշխատողների արհեստակցական կազմակերպության հինգ տարվա գործունեության հաշվետու վերընտրական ժողով, որին մասնակցում էին արհեստակցական կազմակերպության թվով 136 անդամ:Արհեստակցական կազմակերպության նախագահ Ա. Գևորգյանը ներկայացրեց 2007-2012թթ. Հաշվետվությունը գործունեւոթյան վերաբերյալ: Աշխատանքը գնահատվեց լավ,որոշումը անցավ միաձայն:

Արհեստակցական կազմակերպության նախագահ է Նելլի Հովակիմյանը։ Նախագահության անդամ Լ. Մխոյանի փոխարեն վերընտրվեց Լ. Մարգարյանը, վերստուգիչ հանձնաժողովի անդամ Ա. Աբրահամյանի փոխարեն վերընտրվեց Ն. Թադևոսյանը:

Ներկայումս ՀՀ ԲՍՓ գործակալության արհեստակցական կազմակերպության անդամ են գործակալության բոլոր աշխատակիվները` թվով 182 մարդ: