Արսեն Իգիթյան

Կազմակերպական աշխատանքների և արտաքին կապերի մասնագետ

Արսեն Իգիթյանը ծնվել է 1988 թ. Երևան քաղաքում:
2005 թ. ավարտել է Երևանի ֆիզմաթ դպրոցը:
2011 թ. ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ֆիզիկա-տեխնիկական բաժնի մագիստրատուրան:
2012-ից 2019 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող և լաբորանտ: 2018 -ին ավարտել է կիսահաղորդիչների ֆիզիկայի բաժնի ասպիրանտուրան՝ ստանալով ֆիզկական գիտությունների թեկնածուի կոչում:
2015 թվականից աշխատում է Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային հանրապետական միությունում
2015- 2019՝ որպես արտաքին կապերի մասնագետ
2020 -ից՝ որպես կազմակերպական աշխատանքների և արտաքին կապերի մասնագետ

2018 — 2019 թթ. Գերմանիայի Քասսել քաղաքի Քասսելի Համալսարանում (UniKassel), ինչպես նաև Բեռլինի Իրավունքի և տնտեսության դպրոցում (HWR Berlin) սովորել է Աշխատանքի Գլոբալ համալսարանի (GLU) “Աշխատանքային քաղաքականություններն ու Գլոբալիզացիան” մագիստրոսական դասընթացի շրջանակներում: