Ճյուղային արհմիության ղեկավար մարմիններն են․
Ճյուղային արհմիության բարձրագույն մարմինը ճյուղային արհմիության համագումարն է, որը հրավիրվում է խորհրդի որոշմամբ, ոչ ուշ, քան հինգ տարին մեկ անգամ:
Ճյուղային արհմիության համագումարը հինգ տարի ժամկետով ընտրում է ճյուղային արհմիության նախագահ և վերստուգիչ հանձնաժողով:
Ճյուղային արհմիության համագումարների միջև ընկած ժամանակահատվածում ճյուղային արհմիության աշխատանքները ղեկավարում է ճյուղային արհմիության խորհուրդը: Այն կազմավորվում է մասնակից անդամ կազմակերպությունների նախագահներից:
Ճյուղային արհմիության խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում աշխատանքները ղեկավարում է ճյուղային արհմիության նախագահությունը, որը ընտրվում է խորհրդի կողմից` 5 տարի ժամկետով: Ճյուղային արհմիության նախագահը և տեղակալը ի պաշտոնե նախագահության անդամներ են: