Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Անահիտ Ասատրյան

ՃՀՄ նախագահ

Անահիտ Ասատրյանը ծնվել է 1965 թ․ Երևան քաղաքում։
1982թ․ ավարտել է Երևանի  Չկալովի անվան թիվ 30 դպրոցը։
​1987թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի բաժինը՝ ստանալով ռադիոֆիզիկոսի որակավորում։
​2014թ․ ավարտել է Սանկտ-Պետերբուրգի արտաքին-տնտեսական կապերի, էկոնոմիկայի և իրավունքի ինստիտուտի Իրավագիտության բաժինը՝ ստանալով իրավաբանի որակավորում։
1987 – 1997 թ․ աշխատել է «Ավիահամալիր» ԲԲԸ՝ որպես ինժեներ։
1997-ից զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։

2004թ․-ից աշխատում է Հայաստանի պետհիմնարկների ճյուղային հանրապետական արհմիությունում․

  • 2004 -ից՝ որպես աշխատանքի պաշտպանության մասնագետ
  • 2007 -ից՝ որպես աշխատանքի պաշտպանության գլխավոր մասնագետ
  • 2008 -ին ընտրվել է ճյուղային արհմիության նախագահության անդամ
  • 2013 -ին ընտրվել է ճյուղային արհմիության նախագահ

2013 -ից՝ ՀԱՄԿ-ի գործկոմի, ինչպես նաև Պետհիմնարկների և հասարակական սպասարկման աշխատողների Արհմիությունների միջազգային ֆեդերացիայի խորհրդի անդամ է։

Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի համաձայն գործող եռակողմ հանձնաժողովի անդամ է։

2019 թ․ հունվարից Երևան քաղաքի ավագանու անդամ է (Իմ Քայլը դաշինք)։

2019 թվականից ընտրվել է Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) գործադիր կոմիտեի փոխարանող անդամ։

Հանդիսանում է նաև EPSU-ի տեղական ինքնակատավարման հանձնաժողովի, ինչպես նաև ազգային ու եվրոպական կառավարման հանձնաժոքղովների անդամ։

Մասնագիտական վերապատրաստում է անցել Աշխատանքի միջազգային կազմակերպության Տուրինի ուսումնական կենտրոնում, Մոսկվայի «Աշխատանքի և սոցիալական հարաբերությունների” ինստիտուտում, Մոլդովայի արհմիությունների կոնֆեդերացիայի աշխատանքի ինստիտուտում,  մասնակցել է Աշխատանքի գլոբալ համալսարանի և Փենսիլվանիայի համալսարանի «Գլոբալ տնտեսությունում աշխատողների իրավունքները» համատեղ դասընթացներին։

Հեղինակ է Աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդաբանությամբ մշակված չորս ուսումնական ձեռնարկների, համահեղինակ է Հայաստանի պետհիմնարկների արհմիության 85-ամյակի կապակցությամբ լույս տեսած «Հանուն արժանապատիվ կյանքի» գրքի։

Պարգևատրվել է ՀԱՄԿ-ի, Պետհիմնարկների և հասարակական սպասարկման աշխատողների Արհմիությունների միջազգային ֆեդերացիայի, Արհմիությունների համընդհանուր դաշնության պատվոգրերով, և ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանով։

​​Ամուսնացած է, ունի երկու երեխա։

%d bloggers like this: