Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Մարգարիտա Պետրոսյան

Վիճակագրական կոմիտեի արհմիության նախագահ (2011 – առ այսօր)

  • ​1975 – 1980թթ․ ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցչուհի՝ Մոգզոնի դպրոցում, այնուհետև զինվորական տեղափոխումների հետ կապված՝ ապրանքագետ, հաշվապահ՝ ըստ տեղերում առկա աշխատանքի և հիմնարկների:
  • 1981 – 1982թթ․ապրանքագետ՝ «Հայէներգոնախագիծ» ինստիտուտում
  • 1982  -1983թթ.ավագ ապրանքագետ՝ «Նաիրիտ» ԳԱՄ-ում
  • 1983թ. -ից առ այսօր՝ ՀՀ վիճակագրական կոմիտեում՝ տնտեսագետից մինչև վերջին 14 տարին՝ բաժնի պետ, 2017թ. մարտ ամսից՝ ավագ տնտեսագետ՝ «Վիճակագրական տեղեկատվություն» ծրագրում։

Վերապատրաստումներ

  • Ավստրիայի Վիեննա քաղաքում անցել եմ 40 օր տևողությամբ վիճակագրական ոլորտի վերապատրաստում:
  • ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքում ևս 40 օր վերապատրաստվել եմ գների, գյուղատնտեսության և ընդհանուր վիճակագրության բնագավառում, նման վերապատրաստում անցել եմ նաև Մոսկվայում և Թբիլիսիում:
  • Քաղաքական ոլորտում՝ 2006թ. 6 տարբեր կուսակցությունների 9 անդամներով մասնակցել ենք ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոտ քաղաքում անցկացվող քաղաքական սեմինարին, որի շրջանակներում հանդիսացել եմ խմբի ղեկավարը:
  • 2014թ. և 2016թ. սեպտեմբերին մասնակցել եմ Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի կոնֆերանսին և համաժողովին՝ Մոսկվայում:

Հասարակական-քաղաքական գործունեություն

  • 2011թ.- ընտրվել եմ ՀՀ վիճակագրական կոմիտեի Արհեստակցական կազմակերպության նախագահ
  • 2016թ.- վերընտրվել եմ՝ որպես ՀՀ վիճակագրական կոմիտեի արհեստակցական կազմակերպության նախագահ՝ առ այսօր
  • 2013թ.-ից պետական հիմնարկների և ՏԻՄ-երի ճյուղային արհմիության նախագահության անդամ եմ ընտրվել
  • 2001թ. – անդամակցել եմ Օրինաց Երկիր; կուսակցությանը (ՕԵԿ)
  • 2003-2009թթ. –  ընտրվել եմ ՕԵԿ-ի կանանց միության նախագահ
  • 2009թ. – ից դադարեցրել եմ իմ անդամակցությունը ՕԵԿ-ին:
  • Այժմ անկուսակցական եմ:

Հավելյալ տեղեկություններ

  • Հանդիսացել եմ ՀՀ ԱՎԾ էթիկայի հանձնաժողովի անդամ (քաղ. ծառայող լինելու ընթացքում), ունեմ բազմաթիվ շնորհակալագրեր և պատվոգրեր ԱՎԾ-ից: Պարգևատրվել եմ Արհմիությունների միջազգային ֆեդերացիայի 20- ամյակի մեդալով, այնուհետև՝ ԱՄՖ-ի պատվոգրով:
  • ՕԵԿ-ին անդամակցության տարիներին արժանացել եմ բազմաթիվ պատվոգրերի, անվանական նվերների և մեդալի:
%d bloggers like this: