Նախագահ ` Սուսամբար Լևոնի Աղաբաբյան ընտրվել է 2003 թ. ապրիլի 9-ին:
Արհմիությունը ստեղծվել է 2003 թվականի ապրիլի 9-ին: Նախագահ է ընտրվել Սուսամբար Լևոնի Աղաբաբյանը: Պետռեգիստրում գրանցման համարն է 211.150.01711, հարկային կոդը` 07400482: Գործունեության ժամկետը` անժամկետ:
Նոյեմբերյանի պետհիմնարկների և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունը կոչված է ներկայացնելու և պաշտպանելու տարածաշրջանի պետհիմնարկներում և հասարակական սպասարկման ոլորտում աշխատողների աշխատանքային, սոցիալ-տնտեսական իրավունքներն ու շահերը, համախմբելու նրանց ջանքերը աշխատանքային, սոցիալ-տնտեսական երաշխիքների պահպանման և ամրապնդման ուղղությամբ: Մեր արհմիությանը անդամակցում են 15 կազմակերպություններ, որից 11-ը համայնքապետարան է, 2-ը bուժ-մբուլատորիա, 2-ը առևտրական օբյեկտ: նրանցում արհմիության անդամների թիվը կազմում է 174 մարդ: 15 կազմակերպության հետ հաստատված և կնքված են աշխատանքային պայմանգրեր:
Հինգ տարին մեկ տեղի է ունենում հաշվետու ընտրական համաժողով: Վերջին համաժողովում արհմիության խորհրդի կազմը ընտրվել է 6 անդամից` 1. Վարդուհի Միրղոյան 2. Սուսամբար Աղաբաբյան 3. Միշա Ստեփանյան 4. Գոհար Խաչիկյան 5. Գայանե Բայրամյան 6. Սուրեն Մարտիրոսյան Վերստուգիչ հանձնաժողովի կազմ է ընտրվել` 1. Անահիտ Աբրահամյան (նախագահ) 2. Ռուդիկ Ամիրխանյան 3. Անժելա Ղարախանյան Արհմիությունը կատարած շատ աշխատանքներ ունի, որից կարելի է թվարկել միջոցառումներ` նվիրված կանանց միջազգային օրվան` մարտի 8-ին, միջոցառում մայրության և գեղեցկության օրվա` ապրիլի 7-ին, հիշարժան օր ` մայիսի 9, մայիսի 1 և հայոց բանակի օր: Գյուղապետարանները կազմակերպում են էքսկուրսիաներ դեպի Տաթևի վանք, Կեչառիս, Ծաղկաձոր, Հանքավան, Սևանա Լիճ և այլ տեսարժան և պատմական վայրեր: Համայնքների արհմիության անդամները հաճախ այցելում են պատերազմի մասնակիցների տներ, օգնում նրանց դրամական միջոցներով:
Արհմիությանը անդամակցում են 15 կազմակերպություններ, որից 11-ը համայնքապետարան է, 2-ը բուժ-ամբուլատորիա, 2-ը առևտրական օբյեկտ: նրանցում արհմիության անդամների թիվը կազմում է 174 մարդ: 1. Բագրատաշենի գյուղապետարան 2. Այրումի քաղաքապետարան 3. Լճկաձորի գյուղապետարան 4. Բերդավան 5. Կողբ 6. Դովեղ 7. Բաղանիս 8. Ոսկեպար 9. Կոթի 10. Բարեկամավան 11. Նոյեմբերյանի քաղաքպետարան 12. Կողբի բուխ. Ամբուլատորիա 13. Ոսկեվանի բուժ-ամբոլատորիա 14. «Հովսեփ ր Նարեկ» ՍՊԸ 15. «Խաչատուր Մուրադյան» ՍՊԸ