ՀՀ ԿԱ ՊԳԿՎ արհեստակցական կազմակերպությունը ստեղծվել է 2002թ-ին: Կազմակերպության նախագահն է Նորա Մարատի Մելքոնյանը: Արհմիության անդամների թիվը 34 է: Արհեստակցական կազմակերպության նախագահության և վերստուգիչ կազմում ընդգրկված են 5 արհմիության անդամ: Նորա Մելքոնյանը 2004-2006թթ. հանդիսացել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի երիտասարդական հանձնաժողովի անդամ, 2006թ-ից մինչ օրս հանդիսանում է Պետծառայողների արհմիությունների ճյուղային հանրապետական միության նախագահության անդամ: 2008թ. Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կողմից արժանացել է շնորհակալագրի և հուշամեդալի: 2013թ. Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի կողմից արժանացել է հուշամեդալի և շնորհակալագրի: