Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության արհեստակցական կազմակերպություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության արհեստակցական կազմակերպությունը հիմնադիր ժողովը կայացել է 2004 թվականի հուլիսի 2-ին: Արհեստակցական կազմակերպության առաջին նախագահ է ընտրվել աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության մեթոդական օգնության բաժնի պետ Անդրանիկ Գևորգյանը, իսկ նախագահության անդամներ են ընտրվել Աննա Հակոբյանը /քարտուղար/, Հուսիկ Սարգսյանը, Արտաշես Ավետիսյանը, Մամիկոն Պիվազյանը, Վարդան Մկրտչյանը, Արամ Հարությունյանը, Մամիկոն Ղազարյանը և Գայանե Քարտաշյանը: Հիմնադրման օրվանից արհեստակցական կազմակերպությունն անդամակցել է ՀՀ պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությանը, որի կազմում են նաև ՀՀ կառավարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ պետական գույքի կառավարման վարչության, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և պետական բազմաթիվ այլ հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների արհեստակցական կազմակերպություններ:

2009 թվականի օգոստոսի 21-ին կայացած ընդհանուր ժողովում արհեստակցական կազմակերպության նոր նախագահ ընտրվեց աշխատակազմի ռազմավարական ծրագրերի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Մարտիրոսյանը: 2011 թվականի հուլիսի 14-ին կայացած ընդհանուր ժողովում արհեստակցական կազմակերպության նախագահ ընտրվեց աշխատակազմի ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը: Նախագահության կազմը մնաց անփոփոխ` Աննա Հակոբյան /քարտուղար/, Արտաշես Ավետիսյան, Գայանե Քարտաշյան, Մամիկոն Ղազարյան, Հասմիկ Ներսիսյան, Կարեն Մինասյան:  2012 թվականի հունիսի 5-ին կայացած ընդհանուր ժողովում տեղի ունեցան նախագահության կազմի մասնակի ընտրություններ: Աննա Հակոբյանի /քարտուղար/, Արտաշես Ավետիսյանի և Հասմիկ Ներսիսյանի փոխարեն արհեստակցական կազմակերպության նախագահության անդամներ դարձան Գայանե Մանուկյանը /քարտուղար/, Լուսինե Հովհաննիսյանը և Մինաս Դեմուրճյանը:

Ղեկավար մարմիններ

Ներկա պահին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության արհեստակցական կազմակերպության նախագահությունը կազմված է 6 հոգուց` Վանիկ Բաբաջանյան –  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատողների արհեստակցական կազմակերպության նախագահ Գայանե Մանուկյան – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատողների արհեստակցական կազմակերպության  նախագահության քարտուղար Գայանե Քարտաշյան – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատողների արհեստակցական կազմակերպության նախագահության անդամ Կարեն Մինասյան – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատողների արհեստակցական կազմակերպության  նախագահության անդամ Մամիկոն Ղազարյան – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատողների արհեստակցական կազմակերպության նախագահության անդամ Մինաս Դեմուրճյան – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանաշխատողների արհեստակցական կազմակերպության նախագահության անդամ:

Միջոցառումներ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատողների արհեստակցական կազմակերպությունը ստեղծման օրվանից ծավալում է ակտիվ աշխատանքային գործունեություն` կազմակերպելով միջոցառումներ` Ամանորի, կանանց նվիրված տոների կապակցությամբ, ինչպես նաև կազմակերպվում հանգիստ և բուժում զեղչ գներով  ՀՀ հանգստյան տներում և առողջարաններում: Արհեստակցական կազմակերպությունն իր աջակցությունն է ցուցաբերում սոցիալապես անապահով վիճակում գտնվող, բժշկական օգնության կարիք ունեցող, արհեստակցական կազմակերպության անդամներին: Արհեստակցական կազմակերպության անդամներն արժանանում են խրախուսման` ամուսնության, երեխայի ծննդաբերության, հոբելյանական տարեդարձի կապակցությամբ: Արհեստակցական կազմակերպությունը մեծ ուշադրություն է դարձնում նաև մշակութային միջոցառումներին և արհեստակցական կազմակերպության անդամների համար ձեռք է բերում մշակութային տարբեր միջոցառումների տոմսեր:

%d bloggers like this: