Նախագահ ՝ Մարետա Կիրակոսյան
Հայաստանի պատմության թանգարանի Արհմիութենական կազմակերպության պատմությունը` Մ. Կիրակոսյանի նախագահության ժամանակահատվածում
1989թ. նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ ՀՊԹ-ի Արհկոմի հաշվետու ընտրական ժողովը: Նախագահ ընտրվեց Մարիետա Պետրոսի Կիրակոսյանը: Ելնելով Հայաստանի տնտեսական և քաղաքական իրավիճակից` Արհկոմի գործունեությունն ուներ միայն սոցիալական ուղղվածություն: Կոլեկտիվը մշտապես ապահովվում էր ՀՕՄ-ի, ՀՕՖ-ի, Ավետարանական եկեղեցու, Վորլդ–Վիժն, Գ. Մելիքյանի բարեգործական ֆոնդի և այլ բարեգործական ծառայությունների կողմից տրված տնտեսական, բնամթերքային օգնություններով: Սոցիալապես խիստ անապահով աշխատակիցներին տրամադրվում էին բարեգործական ճաշարաններից օգտվելու քարտեր:
Թանգարանի աշխատակազմը և Արհկոմը հնարավորության սահմաններում հետևողականորեն դրամով օգնել են և բանկային հաշիվներին են փոխանցել երկրաշարժի, արցախյան պատերազմի, Բաքվի և Սումգայիթի փախստականների և այլ մարդասիրական միջոցառումների համար: 1990թ. մարտի 19-ին թանգարանի կոլեկտիվի ժողովում միաձայն որոշվեց թանգարանի Արհմիութենական կազմակերպությունը, որպես ժողովրդավարության արգասիք, դուրս գալ ՀԱՄԽ-ի Կուլտուրայի աշխատողների արհմիութենական հանրապետական կոմիտեի կազմից և միանալ նորաստեղծ «Համագործակցություն հայ ազատ արհմիության» կազմում (նախագահ` Խաչիկ Հարությունյան):
1990թ. մարտի 19-ին կոլեկտիվի ընդհանուր ժողովում` մասնակցությամբ ԽՍՀՄ ժող. դեպուտատ Կարեն Սիմոնյանի, «Երեկոյան» թերթի լրագրող Մելիքյանի, ՀԱՄԽ-ի կազմ. բաժնի վարիչ Վ. Կարապետյանի, վերջնականապես որոշում ընդունվեց մտնել ՀԱՄԿԽ-ի հանրապետական խորհրդի կազմի մեջ` նախագահ Մ. Կնյազչյան: Մ. Կիրակոսյանն ընտրվեց պետական հիմնարկների և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահության անդամ: Տվյալ ժամանակահատվածում թանգարանի բազմամյա աշխատակիցներ պարգևատրվեցին միության պատվոգրերով, մեդալներով, ինչպես նաև նյութական խրախուսանքով:
2003թ. արհմիության հիմնադիր ժողովում որոշվեց, ըստ ՛՛Արհեստակցական միությունների մասին՛՛ ՀՀ օրենքի, թանգարանի արհմիութենական կազմակերպության անվանումը` Հայստանի պատմության թանգարան ՊՈԱԿ-ի աշխատողների արհեստակցական կազմակերպություն: Կոլեկտիվը հաստատեց մշակված կանոնադրությունը: Կազակերպությունը գրանցվեց իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից 28.08.2003թ.-ին ստանալով ՎԿԱՅԱԿԱՆ N 03Ա 062931: ՎՏԲ Հայաստան բանկի Սպանդարյան մասնաճյուղում հաստատվեց միայն ՀՊԹ ՊՈԱԿ Արհեստակցական կազմակերպության նախագահ Մարիետա Կիրակոսյանի ստորագրությունը:
Մ. Կիրակոսյանը տեղեկացրեց, որ 2004թ. հունվարի 10-ին տեղի ունեցավ ՀՊԹ ՊՈԱԿ-ի ժողովը, որին մասնակցում էին արհմիության 88 անդամներ: Ընտրվեց Արհկոմի կազմ` բաղկացած արհմիության 7 անդամներից` Մ. Կիրակոսյան, Ա. Զոհրաբյան, Գ. Խաչատրյան, Լ. Մխիթարյան, Ն. Մադոյան, Ն. Գևորգյան, Ն. Հաջիկյան: Բաց քվեարկությամբ արհեստակցական կազմակերպության նախագահ ընտրվեց Մ. Կիրակոսյանը:
Որոշվեց անդամակցել Հայաստանի պետական հիմնարկների և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությանը` նախագահ Ե. Հակոբովա և որպես անդամ առաջնորդվել ճյուղային արհմիության կանոնադրությամբ, որը մասնակից-անդամ կազմակերպությունների ամենամսյա անդամավճարի չափ սահմանում է մուտքի 20%-ի չափ:
Ստեծվեցին հանձնաժողովներ`
- վերստուգիչ հանձնաժողով – նախագահ Ն. Հարությունյան, անդամներ` Ռ. Բաղդասարյան, Ա. Ճաղարյան
- կուլտ-մասսայական աշխատանքների հանձնաժողով – նախագահ Ն. Մադոյան, անդամներ` Ն. Հաջիկյան, Լ. Մխիթարյան
- սոցիալական և աշխատանքային հարցերի հանձնաժողով – նախագահ Ա. Զոհրաբյան, անդամներ` Գ. Խաչատրյան, Ն. Գևորգյան Արհկոմը իր գործունեության ընթացքում մշտապես ուշադրության կենտրոնում է պահում սոցիալապես անապահով աշխատողներին Արհմիության նյութական միջոցներից օժանդակելու հարցը: Անհրաժեշտության դեպքում ՃՀՄ-ի միջնորդությամբ զեղչ գներով Ծաղկաձորի «Ռիպա» հանգստյան տանն են հանգստանում այն աշխատակիցները, որոնք աշխատանքում ցուցաբերել են պատասխանատվություն, բարեխղճություն: Արհկոմը հետևողականորեն առանձնահատուկ միջոցառումներ է կազմակերպում յուրաքանչյուր տարվա թանգարանների միջազգային օրվա` մայիսի 18-ի կապակցությամբ: Ուշադրության կենտրոնում են բազմամյա թանգարանային ստաժ ունեցող աշխատակիցները` արժանանալով դրամական խրախուսանքի կամ հուշանվերների, պատվոգրերի: Ամանորյա, մարտի 8, ապրիլի 7 և այլ տոների կապակցությամբ Արհկոմն անցկացնում է ցերեկույթներ` համապատասխան նվերներով, տոնածառի տոմսերով: Թանգարանի Արհկոմի գործունեությունն ինքնատիպ է իր բնույթով.
Թանգարանում բացված բոլոր ցուցահանդեսների ժամանակ Արհկոմն իր ակտիվ մասնակցությամբ նպաստում է միջոցառումների` բովանդակալից և գեղեցիկ անցկացնելուն
Էքսկուրսիաներն ինքնանպատակ չեն, այլ պատմական հուշարձաններ դիտելու, պեղումների ընթացքին ծանոթանալու, մասնագիտական դասախոսություններ լսելու և հետագայում դրանք թանգարանում քննարկելու և թանգարանային գործին օգնելու նպատակ ունեն:
Արհկոմի գործունեությունն այս բարձր մակարդակի վրա չէր լինի, եթե մշտապես չլիներ ՃՀՄ-ի անմիջական օգնությունն ու մեթոդական աջակցությունը: Մ. Կիրակոսյանը, լինելով ՀԱՄԿ-ի խորհրդի անդամ, բոլոր նիստերում քննարկված հարցերը, խնդիրներն ու առաջարկները տեղեկագրերի ձևով ինֆորմացնում է Արհկոմի անդամներին, որն էլ նպաստում է տեղում Արհկոմի աշխատանքների` հնարավորինս ճիշտ կազմակերպմանը:
ՃՀՄ-ի կողմից մշակված կոլեկտիվ պայմանագիրը դեռևս կնքված չէ Արհկոմի և գործատուի միջև, որն էլ իր հերթին չի նպաստում արհմիութենական աշխատանքի բարձր մակարդակի ապահովմանը: Նշենք նաև, որ Արհկոմի նախագահ Մ. Կիրակոսյանը այս պատասխանատու աշխատանքները կատարում է հասարակական կարգով, անվճար: