Երևանի քաղաքապետարանի արհմիութենական կազմակերպությունը ստեղծվել է 2002թ. հուլիսի 23-ին, նախագահն էր Նելլի Հովհաննեսի Հովհաննիսյանը:
2013թ. հունվարի 31-ից նախագահ է ընտրվել կազմակերպության նախագահի տեղակալ Ջուլետա Գարուշի Գրիգորյանը:
2017 թ․ հուլիսին նախագահ է ընտրվել Լուսինե Սարգսյանը։
Արհեստակցական կազմակերպության միջոցներով մշտապես կազմակերպվում է ոչ միայն առանձին արհմիության անդամների, այլ նաև խմբերի ակտիվ հանգիստը Ծաղկաձորի “Ռիպա” առողջարանում:
Արհեստակցական կազմակերպության թիմը մասնակցել է ՃՀՄ-ի կողմից կազմակերպված բոուլինգի մրցույթին, իսկ թիմի լավագույն խաղացողը արժանացել է դիպլոմի:
Կազմակերպության դրամական միջոցները մշտապես ուղղվում են առողջական խնդիրներ ունեցող արհմիության անդամներին դրամական օգնություններ ցուցաբերելուն և տարաբնույթ միջոցառումներ կազմակերպելուն` հնարավորինս հետաքրքիր դարձնելով արհմիության անդամի առօրյան: