1966թ. ստեղծվել է Նոր Բայազետի արհմիության շրջսովետի գործկոմը: Արհմիության նախագահ է ընտրվել Ա. Ալեքսանյանը և աշխատել է մինչև 1971թ.-ը: 1971թ. նախագահ է ընտրվել Կամոյի շրջսովետի գործկոմի պլան բաժնի պետ Մ. Գոզեյանը (մինչև 1982թ.), 1982-ից մինչև 1985-ը դարձյալ հասարակական կարգով արհմիության նախագահ է աշխատել Կամոյի շրջխորհրդի գործկոմի կազմհրահանգչական բաժնի վարիչ Վ. Բազիկյանը, 1985-1990թթ.` շրջսովետի գորժկոմի աշխատանքի տեղավորման բաժնի պետ Մարատ Պետրոսյանը: 1990թ.-ից մինչ օրս արհմիության նախագահն է Սիմա Ավետիքի Դանիելյանը: 1990թ. ԽՍՀՄ փլուզումից հետո ծանր վիճակ ստեղծվեց հանրապետությունում, հասարակական, քաղաքական, տնտեսական և հոգևոր կյանքի բեկումնային փոխակերպումները, այդ թվում պետական կառավարման համակարգի և սեփականության ձևերի փոփոխությունը` պլանային տնտեսությունից շուկայականին անցումը բերեցին սոցիալ-տնտեսական ճգնաժամի` բոլոր անդառնալի հետևանքներով:
Զանգվածային գործազրկությունը հանգեցրեց հիմնականում բարձր որակավորում ունեցողների արտագաղթի աճին: Հայաստանի անկախացումից հետո 1992թ. սոցիալական ապահովագրության միջոցների զգալի մասն անցավ պետության կառավարմանը: Արհմիությանը պատկանող պետական սոցիալական ապահովագրության չնչին միջոցներն ուղղված էին հանգստյան տներում ու առողջարաններում արհմիության անդամների հանգստի և բուժման կազմակերպմանը: 1999թ. այդ միջոցներն արդեն ամբողջությամբ անցան սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին, ինչի հետևանքով հազարավոր արհմիության անդամներ զրկվեցին զեղչ գներով հանգստյան տների և առողջարանների ուղեգրեր ձեռք բերելու հնարավորությունից, որն էլ իր հերթին հանգեցրեց արհմիության անդամների արտահոսքին:
1990թ.-ից Գավառի պետհիմնարկների տարածքային միության գործունեության հիմնական ուղղություններից էր անդամ կազմակերպությունների և արհմիության անդամների թվաքանակի ավելացումը:Արհմիության անդամների շահերից ելնելով և ճյուղային հանրապետական արհմիությանն անդամակցելու դրդապատճառներից ելնելով` ՃՀՄ-ն ձեռնարկեց արհմիության բյուջեի հաշվին արհմիության անդամների հանգիստը և բուժումը Հայաստանի հանգստյան տներում և առողջարաններում զեղչ գներով կազմակերպելու գործընթացը: Այս նախաձեռնության շնորհիվ Գավառի տարածքային միության կողմից տարվա ընթացքում շուրջ 30-40 անդամ օգտվում են Ծաղկաձորի «Ռիպա» առողջարանում զեղչ գներով հանգստանալու և Արզնու, Ջերմուկի առողջարաններում բուժվելու հնարավորությունից, որը համարվում է արհմիության մոտիվացիայի կարևորագույն գործոնը: Անդամ կազմակերպություններին մեթոդական օգնություն է ցույց տրվում սեմինարների միջոցով, ինչպես նաև ՃՀՄ-ից ստացած օրենքներն ու իրավական ակտերն բազմացվում ու տրվում են արհմիության նախագահներին:
Արհմիութենական աշխատանքին խոչնդոտում է հասարակական ընկալումը, հասարակությունն արհմիությունից ակնկալում է այնպիսի գործառույթներ, ինչպիսիք արհմիությունն ուներ խորհրդային տարիներին, այսինքն` արհմիությունը սոցիալական բարիքներ բաշխող է: 2 տարի է, ինչ արհմիության տարածքային միությունը մայիսի 1-ին և հոկտեմբերի 7-ին Երևանում մասնակցում է աշխատանքի օրվա և արժանապատիվ աշխատանքի համար պայքարի օրվան նվիրված խաղաղ երթերին և արժանանում ՃՀՄ խրախուսանքների: Արհմիության ակտիվիստների խրախուսումը մշտապես տարածքային միության ուշադրության կենտրոնում է. նախագահության որոշմամբ նրանք դրամական պարգևատրում են ստանում: Անդամ կազմակերպությունների նախագահ-հոբելյարներին տարածքային միությունը շնորհավորում է հուշանվերներով կամ դրամական օժանդակությամբ, սոցիալական վատ պայմանների կամ հիվանդության դեպքերում արհմիության անդամներին տրվում են դրամական օգնություններ: Արհմիության գործունեության կարևորագույն չաձանիշն է յուրաքանչյուր արհմիության անդամին արժանապատիվ աշխատանքով, իրավական պաշտպանվածությամբ, առողջ ու անվտանգ աշխատանքային պայմաններով ապահովելը:
Գավառի տարածքային միության անդամ կազմակերպություններ`
- Գեղարքունիքի մարզպետարան
- Գանձակի գյուղապետարան
- Սարուխանի գյուղապետարան
- Լանջաղբյուրի գյուղապետարան
- Գեղարքունիքի գյուղապետարան
- Կարմիրի գյուղապետարան
- Նորատուսի գյուղապետարան
- Հայրավանքի գյուղապետարան
- Բերդկունքի գյուղապետարան
- Լճափի գյուղապետարան
- Ծովազարդի գյուղապետարան
- Ծաղկաշենի գյուղապետարան
- Գավառի քաղաքապետարան
- Գավառի ՏԳԲ
- Վիճակագրական ծառայություն
- Կարմիր գյուղի մանկապարտեզ
- Փաստաբանական ծառայություն
- Ավտոդպրոց
- Սարուխանի արվեստի դպրոց
- Կարմիր գյուղի արվեստի դպրոց