Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

«ԱՐՄԱՎԻՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԻԱՄ

Արմավիրի տարածքի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունը ստեղծվել է 2010թ.: Նախագահն իր պարտականություններն ստանձնել է 02.12.2010թ.-ից պետ. ռեգիստրում գրանցվելուց հետո: 2011թ.-ից կազմակերպությանն անդամագրվել են 11 կազմակերպությունների աշխատողներ`

  1. Արմավիրի մարզպետարան
  2. Պրոֆ.տեխ.ուսումնարան
  3. Արգավանդի գյուղապետարան
  4. Տանձուտի գյուղապետարան
  5. Նորավանի գյուղապետարան
  6. Խանջյանի գյուղապետարան
  7. Հացիկի գյուղապետարան
  8. Լենուզի գյուղապետարան
  9. Արաքսի գյուղապետարան
  10. Արտալարի գյուղապետարան
  11. Մայիսյանի գյուղապետարան

2013թ. եկամտային հարկի հաշվարկման նոր ձևի հետ կապված կրճատվել է արհմիության անդամների թիվը: Բացատրական աշխատանքներ են տարվում համայնքների հետ, որպեսզի բյուջեների փոփոխություն կատարելիս հաշվի առնեն նաև արհմիության անդամավճարները:

%d bloggers like this: