Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Արագածի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միություն

Արագածի տարածքային միությունը կազմավորվել է 2007թ.-ից և գրանցված է ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից 15.05.2007թ.-ին:

2007թ.-ից մինչ օրս միության նախագահն է Սուրեն Մնացականի Խաչատրյանը, իր պարտականությունները կատարում է հասարակական հիմունքներով` առանց աշխատավարձի: Տարածքային միության կազմի մեջ են տարածքի 22 գյուղապետարաններ, որոնց շուրջ 125 աշխատողներից արհմիության անդամ են 118-ը:

Տարածքային միությունն իր գործունեությունն իրականացնում է կանոնադրության դրույթներին ու նորմերին համապատասխան, համագործակցում է անդամ կազմակերպությունների հետ, ակտիվ մասնակցություն է ցուցաբերում նրանց թվի ավելացմանը, հաճախակի հանդիպումներ է ունենում աշխատողների հետ, հետևողականորեն պարզաբանումներ է տալիս նոր օրենքների, ինչպես նաև օրենքներում կատարվող փոփոխությունների վերաբերյալ:

Տարածքային միությունը հաճախակի պաշտպանում է անդամ կազմակերպությունների շահերը, սատար կանգնում աշխատավարձի ժամանակին վճարման և նոր օրենքների կատարման պահանջների ուղղությամբ: ՀՀ օրենքով և կառավարության կողմից սահմանված տոնական և հանգստի օրերին կազմակերպում է հանդիպումներ, որոնք երբեմն անցկացնում է ճաշկերույթի և հանգստի ձևով: Ճյուղային միության նախաձեռնությամբ ակտիվ մասնակցություն է ցուցաբերում արտոնված խաղաղ երթերի մասնակցելու համար:

%d bloggers like this: